Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԵՆ ԳՅՈՒՄՐԻ, ԿԱՅՑԵԼ ԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԵՆ ԳՅՈՒՄՐԻ, ԿԱՅՑԵԼ ԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ


«Այն ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարի 12-ին ողբերգություն էր ոչ միայն հայ, այլեւ ռուս ժողովրդի համար: Դա այնպիսի ողբերգություն էր, որ ոչ մի բառով չի կարելի նկարագրել: Ես,  ցավում եմ, որ դեպքի հաջորդող օրերին, որոշ մադրիկ դա սկսեցին կապել հայ-ռուսական բարեկամությունների հետ, բայցեւ ուրախ եմ, որ մեր հայ-ռուսական ընկերությունը, բարեկամությունը այնքան ամուր գտնվեց, որ կարողացավ հաղթահարել այդ փորձությունը»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց օլիմպիական եռակի չեմպիոնուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ կապված ՌԴ պետդումայում ստեղծված աշխատանքային խմբի անդամ Իրինա Ռոդնինան:

- Սա, իսկապես մեծ փորձություններ էր եւ հայ ժողովրդի եւ ռուսական կողմի համար: Քանի որ այս ողբերգությունը եւ մերն է եւ ձերը: Ճիշտ է, սպանվեց մի ողջ  հայ ընտնանիք, իհարկե հայերի ցավը այլ է, բայց մեզ համար սա ավելի հուժկու հարված էր, որովհետեւ մենք մեր բարեկամներին, երբեք չենք ցանկանանում հարված հասցնել մեջքից: Այդ իսկ պատճառով, մեր աշխատանքային խմբի նպատակը, գերխնդիրն  այն է, որ մենք հետեւենք իրավապահների անաչառ աշխատանքին: Մեզ համար կարեւորն այն է, որ այդ գործընթացը լինի բաց, թափանցիկ:

Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ վաղը Հայաստան ժամանած ՌԴ պետդումայի անդամները մեկնելու են Գյումրի, այցել են Ավետիսյանների գերեզմաններին, ինչպես նաեւ հանդիպումներ են ունենալու հայ եւ ռուս իրավապահների հետ, հետաքրքրվելու` թե ինչ ընթացքի մեջ է սույն գործով նախաքննությունը:

Հ.Գ. Իրինա Ռոդնինայի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ