«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ» ԷԼԻ՞ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԶԻՆ ՓԱԹԱԹԵԼ
Արխիվ 12-16«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ» ԷԼԻ՞ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԶԻՆ ՓԱԹԱԹԵԼ
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» այդքան վարկաբեկված թիվ 57 ՀՀ օրենքը, իր սեւ գործը շարունակում է: Հիշեցնենք, որ այս օրենքով մասնավորապես փորձ է արվել հայոց լեզվի դաշտ բերել «գենդեր», «գենդերային» նորամուծությունը, որը սահմանվել է որպես «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»: Եվ այսպես` երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ կնոջ եւ տղամարդու իրավահավասարության քաղաքականության 2015 թ. միջոցառումների տարեկան ծրագիրը: Նշենք, որ առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր ոլորտների քաղաքականության մշակման մեջ եւ քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը: Այնպես որ, կրծքով պաշտպանեք ձեր ընտանիքներն ու ավանդական, ազգային արժեքները, քանի որ գենդեռաստները վերոնշյալ միջոցառումները միանշանակ կօգտագործեն ընդդեմ ընտանեկան արժեքների:
Սակայն հարկ է նշել, որ փաստաթղթերը գրեթե ամբողջովին արդեն մաքրված էին «գենդեր», «գենդերային» տերմիններից, բայց կոնցեպտուալ փոփոխություններ առայժմ չեն կրել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
