ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ Է, ԿԻՆԸ` ՀԱՐՍՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ Է, ԿԻՆԸ` ՀԱՐՍՏԱՑԵԼ
ՏՄՊՊՀ ղեկավար, գնային չարաշահումների պատասխանատու Արտակ Շաբոյանի ու նրա կնոջ` Քրիստինե Եղիազարյանի 2014 թ-ի հայտարարագիրն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ Շաբոյանի կինն ավելի հարուստ է: Արտակ Շաբոյանի եկամտի աղբյուրը, ըստ հայտարարագրի, նրա աշխատավարձն է եւ դրան հավասարեցված այլ վճարումներ` 7,583,667.00 դրամ: Բարձրաստիճան անձի դրամական միջոցները տարվա սկզբում `21.000.000, տարվա վերջում 13.000.000 մլն դրամ են կազմել:
2013 թ-ի հայտարարագրի համեմատ` Արտակ Շաբոյանի եկամուտները 2014 թ-ին նվազել են: Մասնավորապես` 2013 թ-ի սկզբում եւ վերջում Շաբոյանն ունեցել է 21.000.000 դրամ: Բացի աշխատավարձից ստացվող եւ դրան հավասարեցված այլ վարձատրություններից (6,912,946 դրամ)` ՏՄՊՊՀ ղեկավարը հայտարարագրել էր նաեւ 230.000 դրամ:
Շաբոյանի կնոջ` Քրիստինե Եղիազարյանի 2014 թ-ի հայտարարագիրը բավական «ճոխ» է: Հարկային տարում հանձնված կամ վերադարձված փոխառությունները տարվա սկզբում եւ վերջում եղել են 6,000,000 դրամ եւ 41,980.00 դոլար տարվա վերջում, տարվա սկզբում`113,000.00 դոլար:
Ընդհանուր առմամբ Շաբոյանի կնոջ դրամական միջոցները տարվա վերջում ավելացել են` 10,000,000 դրամից հասնեով 16.000.000 դրամի, 11,000.00 դոլարից` 53,000.00 դոլար:
2013 թ-ի հայտարարագրի հետ համեմատ` Շաբոյանի կնոջ 2014 թ-ի հայտարարագիրը էական փոփոխություն չի կրել:






ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
