Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ. «ԲՀԿ-Ն ՆԱԵՎ ԻՄ ՇՆՈՐՀԻՎ Է ՁԱՅՆԵՐ ՍՏԱՑԵԼ»

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ. «ԲՀԿ-Ն ՆԱԵՎ ԻՄ ՇՆՈՐՀԻՎ Է

ՁԱՅՆԵՐ ՍՏԱՑԵԼ»

 

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանից «Իրավունքը» պարզեց`արդյոք  մինչ ԲՀԿ խմբակցության հետ իր կապերը խզելը խորհրդակցել է իր ընտրողների հետ: «Այո: Ես ամենօրյա հանդիպումներ եմ ունենում ընտրողների հետ, ինչպես  մեծամասնականով ընտրված յուրաքանչյուր պատգամավոր»,- պատասխանեց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Աղաբաբյանը:

Պատգամավորին հիշեցրինք  ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ  տիկին Զոհրաբյանը հայտարարել էր, որ  ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր տարակարծություններ ունեն ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականության վերաբերյալ, դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց չգիտես` ինչու համառորեն շարունակում են մնալ խմբակցության անդամ, եւ հետաքրքրվեցինք` ընդունո՞ւմ է ԲՀԿ-ի  նոր`ընդդիմադիր  քաղաքական կուրսը: «Ինձ հոգեհարազատ է իմ կուրսը: Իմ ընդունելիք որոշումների տերը ես եմ»,-ասաց  նախկին ԲՀԿ-ականը:

Արայիկ Աղաբաբյանին հիշեցրինք` նա պատգամավոր է դարձել ԲՀԿ-ի շնորհիվ: Աղաբաբյանը հակադարձեց, որ ինքն իր ընտրողների շնորհիվ է ավելի շատ դարձել պատգամավոր. «ԲՀԿ-ն նաեւ իմ շնորհիվ է ձայներ ստացել ու իմ կապն ազգաբնակչության հետ... ես ավելի պարտավորված եմ ընդունելու ազգաբնակչության կարծիքը»:

Արայիկ Աղաբաբյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ԲՀԿ նորընտիր առաջնորդն  ԲՀԿ-ից դուրս եկածներին կարծես դրել է ընտրության առաջ: «Ինձ ոչ ոք ընտրության  առաջ չի կարող դնել: Ես իմ ընտրությունն արել եմ: Կառաջնորդվեմ իմ ընտրողների կարծիքը հաշվի առնելով»,- ասաց պատգամավորը, ապա  հերքեց այն լուրերը, թե հնարավոր է ՀՀԿ-ին անդամակցի:

Ինչ վերաբերում է ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն լքածները նավից փախչող կռիսներ  են, քաղաքական գործիչն այսպես պատասխանեց. «Թող Տիգրան Կարապետյանն իրեն ոտից գլուխ չափի, նոր  ուրիշների մասին խոսի»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ