ՌՈԲԵՐՏՈ ԿԱՐԼՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ-60 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՂԻՆ
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏՈ ԿԱՐԼՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ-60 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՂԻՆ
Հայկական ֆուտբոլի ու "Արարատի" լեգենդ, ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային հանդիպումը կկայանա վաղըª մարտի 28-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հայտնի են ԽՍՀՄ-ի թիմի եւ Աշխարհի հավաքականի վերջնական կազմերը, ի դեպ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը յուրաքանչյուր թիմի կազմում կխաղա մեկ խաղակես: Այսպես, ԽՍՀՄ թիմի վերջնական կազմն այսպիսին էª Խորեն Հովհաննիսյան, Ստանիսլավ Չերչեսով, Օթար Գաբելիա, Վագիզ Խիդյատուլին, Յուրի Գավրիլով, Սերգեյ Շավլո, Վալերի Շմարով, Գեորգի Յարցեւ, Օլեգ Ռոմանցեւ, Լեոնիդ Բուրյակ, Ալեքսեյ Միխայիլիչենկո, Վլադիմիր Բեսոնով, Իգոր Բելանով, Ալբերտ Սարգսյան, Ալեքսանդր Չիվաձե, Տենգիզ Սուլակվելիձե, Գուրամ Աջոեւ, Վալերի Գազաեւ, Ախրիկ Ցվեյբա, Վալերի Կեչինով, Դմիտի Խլեստով, Ալեքսանդր Տարխանով եւ Սերգեյ Գորլուկովիչ: Աշխարհի հավաքականի կազմն ունի այսպիսի տեսքª Խորեն Հովհաննիսյան, Ռինատ Դասեեւ (Ռուսաստան), Ռենե Իգիտա (Կոլումբիա), Ռոբերտո Կարլոս (Բրազիլիա), Ալդաիր (Բրազիլիա), Սերժինիո (Բրազիլիա), Էդիլսոն Դե Սիլվա (Բրազիլիա), Ֆլավիո Կոնսեիսաո (Բրազիլիա), Ջենարո Գատուզո (Իտալիա), Մարկո Մատերացի (Իտալիա), Անջելո Դի Լիվիո (Իտալիա), Ժան-Պիեր Պապեն (Ֆրանսիա), Վենսան Կանդելա (Ֆրանսիա), Զվոնիմիր Բոբան (Խորվաթիա), Դարիո Շիմիչ (Խորվաթիա), Իվան Սամորանո (Չիլի), Խրիստո Ստոյիչկով (Բուլղարիա), Պատրիկ Բերգեր (Չեխիա), Յարի Լիտմանեն (Ֆինլանդիա), Պաոլո Ֆերերիրա (Պորտուգալիա), Տիտջիանի Բաբանգիդա (Նիգերիա) եւ Ֆաուստինյո Ասպրիլյա (Կոլումբիա):
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսի մասնակցությունը այս խաղին կասկածի տակ էր, սակայն բրազիլացի պաշտպանը հաստատել է, որ կլինի Երեւանում: Խաղը բարեգործական է լինելու, ու տոմսերի շահույթից ստացված ողջ գումարը փոխանցվելու է "Նվիրիր կյանք" արյան քաղցկեղով եւ ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամին: Ի դեպ, հանդիպման տոմսերն աննախադեպ ցածր գնով են վաճառվում` 500-1500 դրամ: Կազմակերպչական աշխատանքների ընթացքում Արթուր Սողոմոնյանը նշել էր. "Ուզում ենք, որ, իրոք, շատ գեղեցիկ ֆուտբոլ լինի դաշտում: Հուսով ենք, որ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի ֆուտբոլասերներով":
Իսկ Խորեն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նաեւ նշել էր. "Խոստանում ենք, որ բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան: Հրավիրել ենք նաեւ երիտասարդների, որ մարդիկ գան, պայքար տեսնեն, հաճույք ստանան":
Հավելենք, որ Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից է: Խաղացել է Երեւանի "Արարատում"` 1975-1985 թվականներին: Մշտապես աչքի է ընկել իր զարմանալի տեխնիկայով, առաջնորդին բնորոշ հատկանիշներով եւ խաղի կազմակերպման հիանալի տաղանդով: ԽՍՀՄ հավաքականում անցկացրել է 35 խաղ, դարձել` 7 գոլի հեղինակ: 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է, 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն, 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` Բելգիայի դարպասին խփելով անչափ գեղեցիկ գնդակ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
