Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ (ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ" ԳՆԱՑԱԾ 4 ՀՈԳՈՒՑ 3,5-Ը ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՉԷ", ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արխիվ 12-16

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
(ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ" ԳՆԱՑԱԾ 4 ՀՈԳՈՒՑ 3,5-Ը ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՉԷ", ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ՀՀ շաշկու ֆեդերացիայից հայտնում են, որ Ժիրայր Սէֆիլյանի ձեռք բերած ՀՅԴ-ական անդամները հայտնվել են ֆուկի կարգավիճակում:


ՀԱՄԱՐՅԱ ՌԱՖԱՅԵԼՈ
("ԿՈՆԳՐԵՍ" ՀՅՈՒՐԱՆՈՑԸ
ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԳՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ իտալական "Ռենկո" ընկերության` Սեդրակ Քոչարյանն իր պապայի` Ռոբերտ Քոչարյանի համար վերջապես գնեց նրա տարիների երազանք բոնբոներկայի նման հյուրանոցը:
% % %
ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿ

Ըստ թաղման բյուրոյի` "եռյակի" լիդերներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ մինչեւ "եռյակի" քառասունքը թրաշ ա պահել:


% % %
ԿԻՆՈՄԱՆԻԱ

Ըստ "Հոլիվուդ" կինոստուդիայի` Րաֆֆի Հովհաննիսյանը Ցեղասպանության մասին իր կողմից նկարահանվող ֆիլմն անվանել է "Բադասխան եք տալու" թեւավոր արտահայտությամբ:


ՄԵԹՈԴԱԲԱՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԸ

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի մեթոդաբանական սխալի պատճառով "Ժառանգության" անդամների մի մասը իշխանության կլիենտ դարձավ, Զարուհի Փոստանջյանը լաչառ, իսկ մի մասն էլ աբիժնիկ:


% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)


Ըստ "Քեթրինի" Միհրանի` Հայաստանում բանանը Եվրոպայի գներից թանկ է, քանի որ Հայաստանը բանան ներմուծող եւ արտահանող երկիր է եւ տրանսպորտային ծախսերը կրկնակի է նստում:


% % %
ԾԵԾԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑ ՉԷ


Ըստ ԼՂՀ ոստիկանության` Ժիրայր Սէֆիլյանին ռեժիմով էլ են ծեծում, մեկ ա "100-ամյակն առանց ռեժիմի" շարժումից չի հրաժարվում:


% % %
ПТУ-Ի
ՄԱԿԱՐԴԱԿ


Կրթության տեսչությունից հայտնում են, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հրապարակեց "ինստիտուցիոնալ" ընդդիմության ճանապարհային քարտեզը, բայց ուսումնասիրելով ընդդիմության ներկա վիճակը, տարրական քարտեզը նրանց համար բավարար է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ