Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՓՈԽԵ՞Լ, ԹԵ ՉՓՈԽԵԼ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Արխիվ 12-16

ՓՈԽԵ՞Լ, ԹԵ ՉՓՈԽԵԼ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ.
ՍԱ Է ԽՆԴԻՐԸ


Տարիներ առաջ Հայաստանի պետական օրհներգը փոխելու համար ծավալվեց բուռն քննարկում` ոմանք կողմ արտահայտվեցին, նույնիսկ առաջարկեցին իրենց ստեղծագործությունները որոշ չափով փոփոխել եւ դարձնել օրհներգ: Նույնիսկ ռաբիսի արքա, երջանկահիշատակ Արամ Ասատրյանն էլ առաջարկում էր իր "Անկախ Հայաստան" երգը դարձնել ՀՀ օրհներգ: Այնուամենայնիվ, այդ ընթացքում հայտարարվեց մրցույթ եւ նույնիսկ մրցույթին մասնակցող 85 ստեղծագործություններից կրկին նախապատվությունը տրվեց Ա. Խաչատրյանի "Սովետական Հայաստան"-ին, բայց մինչեւ այսօր ՀՀ պետական օրհներգը մնաց նույնը` "Մեր հայրենիքը", (տեքստը` Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի): Օրհներգը փոխելու թեման օրերս կրկին երաժշտագետների քննարկման կիզակետում էր: Բայց, ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ օրհներգի փոփոխությանը շատերը դրական, մի մասն էլ բացասական արտահայտվեցին: Ի վերջո, թեայս անգամ բարձրացրած հարցը ինչ հանգուցալուծում կստանա, "Իրավունքը" փորձեց պարզել  մի շարք կոմպոզիտորներից:

"ՄԻՆՉԵՎ ՉՍՏԵՂԾՎԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ` ՈՉԻՆՉ
ՊԱՐԶ ՉԻ ԴԱՌՆԱ"

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ.
-Կփոխվի մեր հիմնը, թե` ոչ, չեմ կարող ասել: Մինչեւ չստեղծվի հատուկ հանձնաժողով, ոչինչ պարզ չի դառնա:

"ՄԵՐ ՀԻՄՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ"


"Տաղարան" հնագույն երաժշտական համույթի ղեկավար, կոմպոզիտոր ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ.
-Արդեն 25 տարի է` խոսում են ՀՀ հիմնը փոխելու մասին, որովհետեւ մեր հիմնի հարցում ճիշտ ընտրություն չի կատարվել: Այսօրվա պաշտոնական հիմնը ժամանակին երգվել է` որպես հեղափոխական շարժման, վերելքի, հայրենիք ունենալու մտասեւեռմանը նպատակաուղղված, քաջալերող երգ: Մենք 70 տարի հետո, որպես Հայաստանի հիմն երգեցինք Արամ Խաչատրյանի մեղեդին` "Սովետական Հայաստանը" (երաժշտությունը` Արամ Խաչատրյանի, տեքստը` Արմենակ Սարգսյանի), որը շատ հայեցի էր: Այս երգում, որտեղ կա Սովետական Հայաստան բառը, շատ հեշտությամբ կարելի է փոխել ազատ, անկախ Հայաստանով: Այս հիմնը արմատներով կառչած է հեթանոսական, քրիստոնեական, նախաքրիստոնեական շրջանին, ուստի այս հանգամանքը գիտակցելով` պետք է պահպանվեր այդ մեղեդին: Պետք չէ 20-30 տարի եւս ապրել սխալով: Մեծն Կոմիտասն իմ Աստվածն է, բայց ես նույնիսկ կողմ չեմ, որ հիմն դառնա Կոմիտասի "Հայաստանը": Այն առաջարկողները մոռանում են, որ ստեղծագործությունն իր ներքին ռիթմիկայով չի կարող ենթարկվել քայլերգայինի ռիթմիկային: Ի վերջո, օրհներգերն ինչ-որ տեղ նաեւ քայլերգեր են:  

"ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԵԼԻ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ Է, ՔԱՆ "ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ""


Կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ.
-Մեր ներկայիս հիմնը արտահայտում է ամբողջ հայ ժողովրդի ազատագրական պայքարը` 19-20-րդ դարերի սկզբներին: Հիմնը մեզ համար դարձել է մի տեսակ սիմվոլ: Նախկինում նոր հիմն ստեղծելու փորձեր արվել են եւ նույնիսկ մի քանի ստեղծագործություններ ներկայացվել, սակայն դրանցից ոչ մեկը դեռեւս հաջողություն չի ունեցել: Շատ է խոսվում Արամ Խաչատրյանի հիմնի մասին, որի բառերը պետք է փոխեն, իսկ երաժշտությունը թողնեն նույնը: Բայց ես չեմ կարծում, որ Ա. Խաչատրյանի երաժշտությունը ավելի լավատեսական է, քան "Մեր հայրենիքինը":

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ