Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՄԱՐԶԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐՈՎ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻՆ, ԲՈՔՍԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԹԱՏՐՈՆԻՆ"

Արխիվ 12-16

"ՄԱՐԶԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐՈՎ
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻՆ, ԲՈՔՍԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԹԱՏՐՈՆԻՆ"


Այսօր թատրոնի միջազգային օրն է, այդ առթիվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս կկայանա "Արտավազդ-2015" թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին: "Արտավազդի" շրջանակներում երեկ Թատերական գործիչների միությունը նախաձեռնել էր մարզային թատրոնների ստուգատես, որի ընթացքում քննարկվեց ու խոսվեց մարզային թատրոնների խնդիրների մասին:
Պարզվեց, որ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեռեւս շարունակում է միակ խնդիր մնալ դերասանուհիների հարցը, որոնք իրենց բախտը գտնելուց հետո` ամուսնանալով, հրաժեշտ են տալիս թատերական կյանքին. դերասանուհիների ամուսիններն են այդպես ցանկանում: Իսկ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական 80-ամյա թատրոնն ունի տրանսպորտային միջոցի խնդիր... Բայց Աբովյանի տիկնիկային-դրամատիկ թատերախումբը ստուգատեսին եկել էր բարի լուրով. օրերս Աբովյանի ավագանու արտահերթ նիստում հաստատվել է` այսուհետ կունենան թատրոնի կարգավիճակ: Ի դեպ, գրեթե 2 տարի թատրոնի 6 հոգանոց անձնակազմը պայքարում է այդ խնդրի համար:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մոտ ժամանակներս կվերանորոգվի, իսկ Գավառի թատրոնը, տվյալ թատրոնի դերասանուհու հուզումնալից ելույթից պարզ դարձավ, որ կործանման եզրին է եղել, այժմ արդեն "փրկվել" է. գրեթե 2 տարի թատրոնը կանգնած էր վերանորգման, սակայն անցյալ տարի թատրոնի շենքում վերանորոգման աշխատանքներ տեղի չեն ունեցել: Փոխարենը, արդեն սկսվել են աշխատանքները, եւ ինչպես հավաստիացրին թատրոնի ղեկավարները` 2016 թվականին թատրոնն արդեն այժմյան մշակույթի պալատի փոխարեն, կգործի նոր շենքում:
Այնուամենայնիվ, մարզային թատրոնների ներկա ղեկավարները եւ թատերական գործիչները խոսելով թատրոնի խնդրից` հիմնականում շեղվում էին ու մարզային թատրոնների անմխիթար վիճակի համար մեղադրում ՀՀ մշակույթի նախարարությանը, իսկ մի մասն էլ` հակադարձում, որ Մշակույթի նախարարությունը աջակցում է  հնարավորությունների սահմաններում` տարեկան մեկ պետպատվերով ներկայացումների տեսքով: Մի մասն էլ նշում, որ այդ հարցում պիտի ակտիվ լինեն նաեւ տեղական, մարզային իշխանությունները ու աջակցեն թատրոններին:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ մարզային իշխանությունները սիրով աջակցում են ֆուտբոլին, բոքսին, բայց ոչ թատրոնին: Բացառությամբ մեկ, երկու մարզային իշխանությունների: Այս պարագայում, ինչպես Հ. Ղազանչյանն ասաց, ընդամենը տեղի իշխանությունները պետք է ուզենան լավ թատրոն ունենալ:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյանն էլ ասաց. "Եթե մեր հանրապետությունն ուզում է, որ հայաթափության հարցն ավելի նվազի, նախ պետք է ուշադրություն դարձնի մարզային մշակութային կյանքին:
Մարզային թատրոնների ղեկավարները հիմնականում նշում էին, որ մայրաքաղաք-մարզեր կապն ամրապնդելու համար, պետք է վերականգնվի երբեմնի բարի ավանդույթը. թատերական փառատոները Երեւանում կենտրոնացնելու փոխարեն անցկացվեն մարզերում: Նրանց պնդմամբ` մարզերում թատերական կյանք չլինելը նպաստում է արտագաղթին, քանի որ ժամը 6-ից հետո մարզերում կյանք չկա: Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը դա բնութագրեց այսպես. "Որքան Երեւանում թատերական կյանքը "պլպլան" է, նույնքան մռայլ է մարզերում":
ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանը ստուգատեսն ավարտեց հետեւյալ կերպ. "Մարզային թատրոններն ունեն մեծ խնդիրներ` երբ թատերախմբերի 99 տոկոսը մասնագիտական կրթություն չունի, ինչի՞ մասին եք խոսում: Եթե գլխավորը դարձնում եք` գումար տան, գնանք այս անենք, այն անենք, որ հետո ասենք` այսքան գործ ենք արել, դա գործ չէ: Ցուցանիշները երբեք չեն կարող որակի գնահատական լինել, թատրոնում պետք է լինի պրոֆեսիոնալ կոլեկտիվ` պրոֆեսիոնալ ստեղծագործական ղեկավարով, հետո մնացած խնդիրները. սա է հարցը":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ