Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՅԹԱՅԹԵԼՆ Է"

Արխիվ 12-16

"ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՅԹԱՅԹԵԼՆ Է"


Սանկտ Պետերբուրգում կայացած "Ճանապարհ դեպի աստղեր" էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթից Երեւանի մշակութի պետական քոլեջի ուսանողները` յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, Հայաստան են վերադարձել առաջին եւ երկրորդ մրցանակներով: 15 երկրի 120 մասնակիցների թվում Հայաստանը ներկայացնող Անի Սարգսյանը արժանացել է 2-րդ մրցանակի, իսկ Սարո Գրիգորյանը` 1-ին: "Իրավունքի" հետ զրույցում մրցանակակիրները պատմում էին, որ ժյուրիի օտարազգի անդամներին գրավելուց ու զարմացնելուց բացի, շատ է օգնել ու ոգեւորել այն փաստը, որ ժյուրիի կազմում եղել է նաեւ իրենց դասախոս, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, երգիչ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` Տիգրան Հայորդին:Հայ մասնակիցները բացի մրցանակներից, ստացել են նաեւ անվանական հրավերներ` մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների:
"ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ ՆՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ"


Տիգրան Հայորդին "Իրավունքին" պատմեց, որ մասնակիցները ժյուրիի բոլոր անդամներին գերել են, նույնիսկ` ժյուրիի կազմում եղած Թուրքիայի ներկայացուցչին.   
- Անին առաջին փուլում ակապելլա կատարեց Կոմիտաս, հրաշալի էր լսվում դահլիճից: Իրականում չէի սպասում նման արձագանք, ամեն դեպքում, Կոմիտասի կատարումն առանձնացավ բոլորից: Տիկին Նադեժդա Սարգսյանի ձեռագիրն այս հարցում էլ միանգամից զգացվեց, քանի որ այն հայկական շունչ, մթնոլորտ տարածեց դահլիճում: 2-րդ  գործը Անին կատարեց Կոնստանտին Օրբելյանի Ջազային վարիացիաները` վոկալիզը: Հենց Անին սկսեց երգել, ժյուրիի նախագահը միանգամից նայեց ինձ ու ասաց` հաստատ Նադեժդա Սարգսյանի ընտրությունն է: Ի դեպ, բոլորին ցնցեց այն հանգամանքը, որ վարիացիաների ժամանակ Անին նաեւ սաքսաֆոն էր նվագում: Երգն ինքնին բարդ է, ու դրա հետ մեկտեղ, երգին նվագակցել ինչ-որ գործիքով ու միանգամից մտնել տոնայնության մեջ, գեղեցիկ անցումներ կատարել, դրանից արդեն իսկ իրենք` հասկացան, թե որքան պատրաստված է Անին: Իսկ Սարոն որպես երկրի հիթ` երգեց Արմեն Սմբատյանի "Հայաստան" երգը: Նրա կատարումն էլ տարբերվեց բոլոր երկրների երգերից նրանով, որ  ականջին ավելի հասանելի էր: Նույնիսկ մի քանի երկրների ներկայացուցիչներ ինձ խնդրեցին այդ երգի գործիքավորումը եւ բառերը փոխանցեմ` շատ էին հավանել, ցանկանում էին երգել: Արդեն տիկին Սարգսյանի հետ կորոշենք, արժե՞ նրանց տրամադրել այդ գործիքավորումը, թե` ոչ:

"ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՆՇԱՆԱԿԵԼ"


-Նախորդ մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել էին խնդիրներ ստեղծել` "Սարի աղջիկ" երգը ներկայացնելով իբրեւ ադրբեջանական ժողովրդական երգ: Այս անգամ նման խնդիրներ չծագեցի՞ն:
- Ոչ, նման բան չեղավ: Անին Թուրքիայից հրավեր ստացավ` մասնակցելու իրենց երկրի միջազգային մրցույթին, բայց, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չի լինի Անիի մասնակցությունը հենց այս տարի: Բայց ասեմ` ամենաբարձր գնահատականը Անիին Թուրքիան է նշանակել:

"ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԵՄ ԼՌՈՒՄ..."

Մեր զրույցին միացած ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հավելեց, որ իրենք հիմա հանդիսանում են միջազգային մրցույթների ասոցիացիայի անդամ.
- Ուստի, հրավերներն անմիջապես գալիս են մեզ մոտ, եւ մենք որոշում ենք, թե որ երեխան պետք է ներկայացնի մեր երկիրը տվյալ մրցույթում: Այս անգամ էլ համոզվեցինք` իրոք ճիշտ մասնակիցներ ենք ընտրել: Լավ պատրաստվել էին երեխաները, այդ իսկ պատճառով արդյունքը, ինչպես միշտ, լավագույնն էր: Մեկ մրցույթում, երբ մի երկիրը 2 գլխավոր մրցանակային տեղեր է զբաղեցնում, արդեն իսկ խոսում է մեր երկրի եւ մեր դպրոցի մասին:
- Իսկ առաջիկայում ո՞ր միջազգային մրցույթին եք պատրաստում Ձեր սաներին:
- Առաջիկայում ունենք Սան Ռեմո` արդեն հայտերն ուղարկված են, 2 մասնակից ենք պատրաստում: Հրավերներ ունենք Ղազախստանից, Իսպանիայից... Տարին 12 ամիս ստանում ենք մրցույթների հրավերներ, սակայն մրցույթի մեկնելու համար ամենադժվարը գումար հայթայթելն է: Բայց շնորհակալ ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, ամեն անգամ մեզ աջակցում է այդ հարցում: Ուրախ եմ, որ հենց երեխաների դպրոցի տնօրեններն ու ուսուցիչներն են բարյացակամ վերաբերմունք ցուցաբերում, որ իրենց սաները կարողանան ներկայանալ միջազգային մրցույթում: Այսօր բարդ է, հրավերը` հրավեր, բայց երեխաների մեկնելը կապ ունի ֆինանսների հետ, եւ բոլոր այդ խնդիրների լուծումը իհարկե կարողանում ենք գտնել մեր նամակներով, խնդրանքներով:
- Տիկին Նադյա, 100-րդ տարելիցին որեւէ նախագծով կամ ծրագրով հանդես կգա՞ք:
- Իհարկե, ծրագիր ունենք, բայց, իմ սովորության համաձայն, չեմ ուզում նախօրոք խոսել այդ մասին: Այնպես որ, այս անգամ էլ եմ լռում եւ իրականանալու դեպքում, ինչպես միշտ, առաջինը դուք տեղյակ կլինեք:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ