Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ "ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ"

Արխիվ 12-16

ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
"ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ"


Մարտի 4-ին "Նուբարաշեն" ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ` սպանություն,  եւ 235-րդ ապօրինի կերպով ձեռք բերված զենք, հոդվածների հատկանիշներով մեղադրվող հայտնի մականուններով` Ծգլը, Տլեն եւ Գաստրիկը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել են: Սակայն վերջիններիս փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ.
- Կալանքի միջնորդությունը հիմնավորված չէ, բացակայում էր  հիմնավոր կասկածը, ինչպես նաեւ բացակայում էին հիմքերը` կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու համար:
- Իսկ մեղադրվողներն ընդունո՞ւմ են առաջադրված մեղադրանքը:
- Այդ հարցին դեռեւս զերծ կմնամ պատասխանելուց:


"ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԵՐԵԼ ՄԵԿԻՆ, ՈՎ ԳՆՈՒՄ Է
ԹՈՒՐՔԻ ԿՈՂՄԸ"


"Ես ոչ մի կերպ չեմ ընդունում սահմանը հատած զինվորի հոգեբանությունը, այն աստիճան, որ չեմ էլ ցանկանում խոսել այդ թեմայով: Էն մեկը գնաց ներեցինք, էս էլ տեսավ մտածեց` դե, ի՞նչ ա եղել` կգնամ էլ, կգամ էլ: Իհարկե, չպետք է ներենք ոչ մեկին, ինչ ուզում է լինի: Չի կարելի ներել մեկին, ով սահմանը հատում եւ գնում է թուրքի կողմը, ինչ խնդիրներ էլ ուզում է ունեցած լինի դիրքերում կամ ինչ-որ մի տեղ",- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ` մարտի22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ