Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՔՐ.ԳՈՐԾԵՐ` "ԱՐՓԻ ԼԻՃ" ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ 12-16

ՔՐ.ԳՈՐԾԵՐ` "ԱՐՓԻ ԼԻՃ" ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Օրերս համացանցում տեղեկություն կար այն մասին, որ "Արփի լիճ" ՊՈԱԿ պարկի տնօրենի նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր: Սրա հետ կապված զրուցեցինք վերոնշյալ պարկի փոխտնօրեն Մեսրոպ Կյուրեղյանի հետ, ով հաստատեց, որ, այո, կա նման բան.
-Ես կոնկրետ տեղյակ չեմ, թե ում վարույթներում են գտնվում քրեական գործերը, բայց հարուցվել են մի շարք գործեր, որոնք նախկինում վարել է Աշոցքի, Ամասիայի տարածքային ոստիկանությունը, եւ նեկրայումս այդ գործի քննությունը շարունակում է Շիրակի մարզի քննչական վարչությունը: Արդեն 8 ամիս է, ինչ այս պաշտոնին եմ եւ կարող եմ ասել, որ "Արփի լիճ" ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի աշխատանքային գործունեությունը պարունակում է 99,9 տոկոս հանցակազմ:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այն գործերը, որոնք արդեն հարուցված են, դեռ մի մասն է.
- Քրեական օրենսգրքում նշված հոդվածների մի մասը դեռ հարուցված չէ, բայց հնարավոր է, նոր հանգամանքների բերումով, այդ հոդվածներին եւս անդրադառնան քննչական մարմինները:
Թե հատկապես ինչի համար են հարուցվել քրեական գործերը, փոխտնօրենի պնդմամբ` դրանք պաշտոնական կեղծիքներ են.
- ՀՀ քր. օրենսգրքի 314 հոդված. պաշտոնական կեղծիք, որի մեջ մտնում են տնօրենի կողմից իրականացվող խախտումներ` փաստաթղթերի կեղծում, ապօրինի ծառահատումներ, աշխատանքային պայմանագրի կոպիտ խախտումներ եւ այլն: Հավանաբար կհիշեք, անցյալ տարի երկու տարեկան երեխան, որը մոտ 4 կգ քաշ ունի, իբր կրակել եւ վիավորել է 1.90 հասակ ունեցող մորեղբոր վրա, իսկ զենքը պատկանել է "Արփի լիճ" պարկի տնօրեն Պետրոսյան Արային: Հարուցված է քրեական գործ` սպանության փորձ կատարելու համար:
Մ. Կյուրեղյանը տեղեկացրեց նաեւ, որ տնօրենն իր աշխատավարձը կրճատել է բացակայությունների համար, որը նա իրավունք չուներ` առանց իրեն տեղյակ պահելու.
- Պետք է գոնե մեկ-երկու անգամ նախազգուշացում տար, հետո իմ աշխատավարձին կպներ:
Թե արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյակ է այն ամենից, փոխտնօրեն Կյուրեղյանն ասաց.
- Նախարարությունը տեղյակ է, թե` ոչ, չգիտեմ, բայց իմ 8 ամսվա աշխատանքի ընթացքում ոչ մի ստուգում նախարարությունը չի կատարել, ոչ մի անգամ չի կանչվել, եւ ոչ մի հարցի շուրջ ուղղություններ չի կատարվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ