Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԽՈՇՈՐԱՑՆԵԼԸ ՃԻ՞ՇՏ Է

Արխիվ 12-16

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԽՈՇՈՐԱՑՆԵԼԸ ՃԻ՞ՇՏ Է


Հայաստանյան համայնքների խոշորացման ծրագիրը ակտիվ ընթացքի մեջ է: Համենայնդեպս, արդեն մայիսի 17-ին կմեկնարկի պիլոտային փուլը, որի շրջանակներում մասնավորապես Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ հարակից վեց համայնքներում (Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք) կանցկացվի հանրաքվե` մեկ համայնքի մեջ միավորվելու հարցով: Թե ինչ ակնկալիքներ ունեն այդ համայնքներում, փորձեցինք ճշտել նրանց ղեկավարներից:
Դիլիջանի քաղաքապետ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ նշեց.
- Իմ կարծիքով, համայնքների խոշորացման ծրագիրը շատ կարեւոր է, եւ այս հարցում մենք ինչ-որ տեղ նաեւ ուշացել ենք: Համոզված եմ, որ խոշորացումից հետո ամեն ինչ ավելի արդյունավետ է օգտագործվելու բոլոր համայնքների համար: Մեզ մոտ յոթ համայնքներում գնալու է խոշորացում, եւ, ըստ նախնական տվյալների, բոլոր դոտացիաները մնալու են, սեփական եկամուտները հավաքագրվելու են, եւ բնականաբար, համայնքի եկամուտները կավելանան, ինչն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված կօգտագործվի: Բնակիչների մոտ արդեն կան ե՛ւ դժգոհողներ, ե՛ւ սառը դատողներ, իսկ թե ինչ է մտածում բնակչության մեծամասնությունը, պարզ կդառնա մայիսին: Խոշորացումից հետո մեզ մոտ լինելու է ընտրություն: Իսկ առհասարակ, Դիլիջանն արդեն որպես յոթ համայնքների միավորում, կունենա որոշակի նոր խնդիրներ: Չնայածª ներկայումս ավելի շատ խնդիրներ ունեն գյուղական համայնքները, քանի որ Դիլիջան քաղաքում այսօր խոշոր ներդրումներ են կատարվում: Խոշորացումից հետո, կարծում եմ, հավելյալ եկամուտները կուղղվեն գյուղական համայնքներին` առկա խնդիրները լուծելու համար:
ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ համայնքի ղեկավար ՖՐՈՒՆԶԵ ՆՈՐԵԿՅԱՆՆ ընդգծեց.
- Համայնքների խոշորացման ծրագրով պետք է որ աշխատողների քանակը նվազի, իսկ նրանց տրվող ամբողջ գումարը հավաքվի համայնքի բյուջեում: Եթե մեր համայնքը միավորվի որեւէ համայնքի հետ, բնականաբար, խնդիր կառաջանա բնակիչների շրջանում: Գյուղում արդեն բնակիչները դեմ են խոշորացմանը, քանի որ նախկինում գյուղը միացրած է եղել Շնող գյուղին, իսկ հողաբաժանության ժամանակ առանձնացվել է: Արդյունքումª այսօր Շնողն ունի շատ հողեր, իսկ մեր համայնքը զրկվել է վարելահողից: Հնարավոր է, որ այս ամենը խոշորացումից հետո նորից կրկնվի:
Հաղարծին համայնքի ղեկավար ՍԱՐԳԻՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ հակիճ ասաց.
- Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ ես ոչ մի ասելիք չունեմ, մեկնաբանություններ անելուց զերծ կմնամ:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում  կատարել է հարցում`պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն բնակիչները` համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ:
1. Համայնքների խոշորացման ծրագիրը միանշանակ դրական է. անհասկանալի է, ինչո՞ւ պետք է ունենանք մի քանի տասնյակ կամ հարյուր-երկու հարյուր բնակչությամբ համայնքներª շատ ավելի մեծ բնակավայրերի հետ հավասարազոր պայմաններով- 48%:
2. Սպասենք նախնական փուլին, որից հետո միայն ավելի հասկանալի կդառնա, թե ինչքանով է այդ գաղափարը լավ կամ վատ- 34%:
3. Սա փոքր համայնքներին կոչնչացնի, սխալ ծրագիր է-11%:
4. Դժվարանում է պատասխանել- 7%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ