Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀԱՊԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ "ՉԱՐԱԲԱՍՏԻԿ" ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ"

Արխիվ 12-16

"ՀԱՊԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
"ՉԱՐԱԲԱՍՏԻԿ" ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ"


Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը: "Իրավունքն" այս եւ այլ հարցերի առնչությամբ զրուցեց ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:
"ԵՄ-Ի ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՊՆԴԵԼ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ"


-Պրն Զաքարյան, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագծում, ի թիվս այլ կետերի, առաջ է քաշել նաեւ հետեւյալը. "Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին` Հայաստանի Հանրապետությունը խնդրում է. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում": Արդյո՞ք ՀՀ-ն երբեւէ առաջ քաշել է նման նախապայման եվրոպական երկրների առաջ:
– ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ զերծ է մնում նախապայմաններ առաջ քաշելուց եւ իր համար կենսական խնդիրներն առաջ է տանում` միջազգային իրավունքի տեսակետից հիմնավորելով, ինչպես նաեւ շահերի համադրությամբ: Թուրքիայի ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը երբեք չի պնդել կամ չի առաջադրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում անգամ Ցեղասպանության ճանաչման նախապայման, որպես այդպիսին, Հայաստանը չի ունեցել: Հայաստանն առանձին է դիտում, դիտել, դիտելու եւ վարելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` անկախ մնացած բոլոր խնդիրներից: Սա ՀՀ-ի դիրքորոշումն է, որը բազմիցս ասվել է:
– ՀՀ առաջին նախագահը նաեւ կոչ է անում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա հաստատել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ:
– Գիտեք, հայ-թուրքական արձանագրությունները բանակցության արդյունք են: Դրանք հենց այնպես չեն ծնվում: Որպես բանակցությունների հետեւանք` դրանք արտացոլում են կողմերի համաձայնությունը, դիրքորոշումը: Հետագայում Թուրքիան առաջ քաշեց իր նախապայմանները, որոնք մեզ համար եղել են եւ կան անընդունելի մոտեցումներ, ձախողեց վավերացման գործընթացը եւ չվավերացրեց դրանք իր խորհրդարանում: Տեղի ունեցան արձանագրությունների վերաբերյալ հայտնի մոտեցումները: Հայաստանը երբեք արձանագրությունների ոգուն հակառակ գործողություններ չի իրականացրել: Հավատարիմ լինելով արձանագրությունների ոգուն` արձանագրություններում ամրագրված խնդիրների շուրջ սկսել հարաբերությունների կարգավորում` հայ-թուրքական սահմանի բացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, բնականաբար, առաջին քայլերն են, որոնք կարող են հայ-թուրքական հարաբերություններում որոշակի սկիզբ հանդիսանալ: Բայց Թուրքիան գնաց ձախողումների ճանապարհով` փորձելով հարցը պայմանավորել այլ` երրորդ խնդիրներով, որը մեզ համար անընդունելի է:

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
"ԵՎՐԱՆԵՍԹ"-Ի ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ
ԲԱՆԱՁԵՎԻՆ


-Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունները ցանկանում հաստատել "գրողի ծոցն" ուղարկված արձանագրությունների հիման վրա:
– Չգիտեմ` Տեր-Պետրոսյանն ինչու է ցանկանում հարաբերություններ հաստատելու այլ ձեւ փնտրել: Բայց կարծում եմ` հարաբերություններ հաստատելու համար պետք է լինեն հասկանալի եւ ընդունելի հիմքեր: Առաջին հերթին նախապայմանների լեզվի բացակայությունն է:
– Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ առաջին նախագահի ուղերձը:
– Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի հռչակագրում հստակ նշված են բոլոր խնդիրները, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ու ՀՀ-ի հավաքական մոտեցումը: Ճիշտ չեմ համարում Ցեղասպանության ճանաչման գործընթացը պայմանավորել հայ-թուրքական գործընթացով: Ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային հանրության եւ համայն մարդկության խնդիրն է: Ցեղասպանությունների դեմ պայքարը, կանխարգելումն ու ժխտողականության դեմ պայքարը համայն մարդկության խնդիրն է: Հայ ժողովուրդը, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, այդ պայքարի ջատագովներից է: Հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի պայմանավորել Ցեղասպանության ճանաչման գործընթացով:
– "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովում ՌԴ-ի դեմ բանաձեւ է ընդունվել: Մեր պատվիրակությունն ինչպե՞ս է քվեարկել:
– Որպես պատվիրակության ղեկավար` հայտարարել եմ եւ ասել` մեր պատվիրակությունը դեմ է հանդես եկել նման բանաձեւին, որովհետեւ բանաձեւում ամրագրված բազմաթիվ դրույթներ չի կիսում մեր պատվիրակությունը: Չեմ կարծում, որ նման բանաձեւերը կարող են օգտակար լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը:
– Չե՞ք ասի, թե վեհաժողովին մասնակցած մեր պատգամավորներն ինչպես են քվեարկել այդ բանաձեւին:
– Ես կասեմ, որ ես դեմ եմ քվեարկել: Պատվիրակությունն էլ դեմ է քվեարկել:
– Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ-ում ՀԱՊԿ-ի պայմանագրի վերջին լրացումը համարեց չարաբաստիկ: Դա հանձնաժողովի՞, թե նրա տեսակետն է:
– Դա պրն Արզումանյանի կարծիքն է:
– Դուք համամի՞տ եք այդ տեսակետին:
– Ես համամիտ չեմ, որովհետեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում "չարաբաստիկ" որեւէ պայմանագիր կամ լրացում չենք ունեցել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ