Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ,
ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ


Մարտի 25-26-ը Երեւանում տեղի ունեցավ "Երկաթուղային տրանսպորտ" ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) հերթական նիստը: ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի եւ սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց, եւ այս նիստին ներկա էին Կոմիտեի անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:
Նիստի առաջին օրը պատվիրակներին ողջույնի խոսք հղեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Ապա պարոն Ռեբեցը ներկայացրեց նաեւ ՀԿԵ-ի գործունեությունը` ընդգծելով, որ երկաթուղին երիտասարդ եւ դինամիկ զարգացող ընկերություն է, որն արդյունավետ համագործակցում է ինչպես համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամ-երկրների հետ, այնպես էլª "ՄՏԿ 524"-ի մասնակիցների հետ:
Նիստի շրջանակներում քննարկվել են 2014 թ. աշխատանքի արդյունքները եւ նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը, ինչպես նաեւ նիստի ավարտին հանդիպում անցկացվեց Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ: Նշենք, որ նիստը վարում էր "ՄՏԿ 524"-ի նախագահի տեղակալ Սերգեյ Լյովինը: Ներկա էին նաեւ Կոմիտեի անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:
Միջոցառման մասին մանրամասներ մեզ հայտնեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի տեխնիկական վարչության պետ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.
- Սա Միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական նիստն է: Կոմիտեն զբաղվում է երկաթուղու արտադրանքի եւ ծառայությունների սերտիֆիկացմամբ: Նիստի ընթացքում քննարկվել է կոնկրետ չորս ստանդարտ, որը պետք է ներդրվի: Երկու ստանդարտը վերաբերում էր լոկոմոտիվներին եւ վագոններին, երրորդը` երկաթուղու տերմինոլոգիային, եւ չորրորդը` սահմանափակ տեղաշարժ ունեցողների` հաշմանդամների համար վագոններում հատուկ պայմաններ ստեղծելուն: Երեք հարցերի վերաբերյալ կայացել է համաձայնություն, չորրորդըª չնայած բանավոր ընդունվեց, բայց արձանագրությունը մենք կստանանք մոտ տասը օրից:
- Ի՞նչ կտա այն երկաթուղային ոլոտում գործունեություն ծավալող արտադրողներին:
- Կոմիտեն ստեղծում է կանոններ, ըստ որի` արտադրողները սկսում են արտադրել իրենց արտադրանքը: Հայկական արտադրողներն այսօր ծանոթացան այն պայմաններին, ըստ որոնց, հետագայում նրանք իրենց ապրանքը կարող են հանել Հայաստանից դուրս: Այսինքն իմացան, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի դուրս բերեն իրենց արտադրանքը միջազգային շուկա: Իսկ այն ձեռնարկությունները, որոնք այսքանից հետո ցանկություն կունենան ընդլայնել իրենց արտադրանքը, պետք է համապատասխան ձեւով կարգավորեն իրենց գործունեությունը, հաստատեն որակը, որից հետո դուրս կգան միջազգային շուկա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ