ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀՀԿ-ԱԿԱՆ ԱԹՈՌԸ
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀՀԿ-ԱԿԱՆ ԱԹՈՌԸԱզգային ժողովում երեկ, երբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկում էին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանկարծ ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտնվեց ՀՀԿ-ական նստատեղերից մեկին: Ուշագրավ էր այն, որ տիկին Զոհրաբյանը բոլորովին էլ չէր շտապում հետ վերադառնալ իր ԲՀԿ-ական աթոռին: Հավանաբար, վերջինս այլընտրանքային ուժ լինելու բերկրանքից ու դառնությունից հետո ԲՀԿ-ին ընդդիմադիր ուժ հայտարարելով` հիմա էլ ուզում է փորձել իշխանության համը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
