9-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ "ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ"
Արխիվ 12-16
"Ազգի փրկիչի" դեր ստանձնած ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս` կարելի է հասկանալ, որ այս մարդը ակնհայտորեն գերագնահատում է իր հնարավորությունները, մասնավորապես իր մտավոր պոտենցիալը: Ըստ տարբեր կայքերում հրապարակված տեղեկությունների` Սէֆիլյանը 1983-1990թթ. մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին` որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանության կազմակերպիչ: Հետաքրքիր է, որ Ժիրայր Սէֆիլյանը ծնվել է 1967թ.-ին, այսինքն` 1983-1990թթ. տարիքով բավականաչափ փոքր է եղել` պաշտպանական մարտերը կազմակերպելու համար: Հայտնի է, որ Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությունն այդ տարիներին կազմակերպել է Դաշնակցությունը, եւ հայտնի է, որ դաշնակցականներն այդտեղ իրենց երիտասարդներին վստահել են ընդամենը հերթապահությունը, այլ ոչ թե մարտերի կազմակերպումը: Սէֆիլյանն էլ, լինելով երիտասարդ դաշնակցական, պարզապես չէր կարող կազմակերպել ինքնապաշտպանական մարտեր: Առավելագույնը, որ նրան կարող էր վստահել կուսակցական ղեկավարությունը, դա հերթապահությունն էր: Այսինքն, Սէֆիլյանը ստում է` նման ձեւով ներկայացնելով իր կենսագրությունը:
Եվ սա միակ սուտը չէ: Կենսագրությունում ասվում է նաեւ, որ Սէֆիլյանը 1990թ.-ից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով Լիբանանից տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել է հայկական ջոկատների կազմավորմանը, իսկ 1991թ.-ից` որպես մարտական հրամանատար, մասնակցել է Արցախի մի շարք շրջանների ազատագրմանն ու պաշտպանությանը... Գիտենք, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին նշված ջոկատները նույնպես կազմավորվել են Դաշնակցության կողմից, եւ Ժիրայրը հենց Դաշնակցության կողմից էլ նշանակվել է ջոկատներից մեկի հրամանատար` լեգենդար հերոս Պետոյի զոհվելուց հետո: Ասում են, որ դրանից հետո Սէֆիլյանը կամաց-կամաց սկսել է իրեն վերագրել Պետոյի սխրանքները:
Եվս մեկ սուտ նրա կենսագրության մեջ. նշվում է, որ նա 1986թ.-ին ավարտել է Բեյրութի "Գեւորգ Չաթալբաշյան" հայկական քոլեջը, իսկ 1984-87թթ.-ին սովորել է "Հայկազյան" ուսումնարանում... Ուրեմն, "Գեւորգ Չաթալբաշյան" քոլեջը 9-ամյա քոլեջ է, այնինչ "Հայկազյան" ուսումնարան ընդունվելու համար 11-ամյա կրթություն է անհրաժեշտ: Այսինքն, Սէֆիլյանը ոչ մի կերպ չէր կարող սովորել "Հայկազյան" ուսումնարանում, նա պարզապես ստում է:
Լիարժեք կրթություն չունեցող մարդը չի էլ կարող ունենալ մասնագիտություն, իսկ Սէֆիլյանը, մասնագիտություն ու կրթություն չունենալով հանդերձ, դեռ հավակնում է երկիր ղեկավարել...
Փաստացի ստացվում է, որ 1990 թվականից բնակվելով Հայաստանում, Սէֆիլյանը երբեք որեւէ տեղ չի աշխատել եւ աշխատավարձ չի ստացել, ինչը բնական է, քանի որ կրթություն եւ մասնագիտություն չունեցող մարդու համար դժվար է աշխատանք գտնել: Փոխարենը Սէֆիլյանն իր համար "փեշակ" է դարձրել քաղաքականությունը, ինչի շնորհիվ կարողանում է Սփյուռքից գումարներ հայթայթել, որպեսզի ապահովի իր գոյությունը:
Միգուցե, Սէֆիլյանի եւ նրա երկրպագուների մոտ ջղաձգումներ սկսվեն, եւ նրանք փորձեն հերքել այս ամենը, բայց այդ դեպքում նախօրոք ցանկանում ենք նշել, որ հերքելու դեպքում բարի եղեք միաժամանակ ներկայացնել նաեւ Սէֆիլյանի դիպլոմի պատճեն: Վստահ ենք, որ այն դուք չեք կարող ցույց տալ, որովհետեւ դիպլոմ գոյություն չունի եւ չի էլ ունեցել: Միայն թե, Սէֆիլյան Ժիրայրը հանկարծ չասի, որ ոչ թե չունի դիպլոմ, այլ` կորցրել է...
"100-ամյակը առանց Ժիրայր Սէֆիլյանի" ֆեյսբուքյան էջ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
