ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ Է, ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ Է,
ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այն պահից, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ այլեւս ընդդիմություն է, ավելի շատ իշխանամետ է, քան իշխանության շատ ներկայացուցիչներ: Երկու օր շարունակ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից` Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած ծրագիրի շուրջ` որպես հարակից զեկուցող, որի ընթացքում յուրահատուկ դոշ էր տալիս ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի համար, այնինչ այս պարագայում դիմություն, թե ընդդիմություն` անխնա քննադատության ենթարկեցին Շաբոյանին` համարելով նրան տնտեսագիտության ոլորտից հեռու մարդ: Իսկ որ հարցի "տակից" Շաբոյանը չկարողացավ ոչ մի կերպ դուրս գալ, նրան օգնության հասավ Մելքումյանը` գործի դնելով իր տնտեսագիտական հմտություններն ու լեզվի ճարպկությունը, "տերմինակոխ" անելով, ներկայացնելով տեսական դասախոսություն, մեջբերելով ամերիկաների ու եվրոպաների օրինակը, մոռանալով, որ Ամերիկան այլ մայրցամաք է եւ նրա ու մեր տնտեսությունները բավականին հեռու են իրարից` շատ առումներով: Նա Շաբոյանին իր ելույթի վերջում հորդորեց, որ համարձակ պրոյեկտներ առաջարկի, ըստ էության զգալով, որ Ա. Շաբոյանն ընկճված է ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական առումով:
Նա Շաբոյանի միակ պաշտպանն էր ԱԺ-ում, իսկ ԱԺ կուլիսներում խոսում էին, որ Մելքումյանն առանց որեւէ շահի` գործի չէր դնի իր տնտեսագիտական հմտությունները, իսկ թե որն է այդ շահը, կերեւա առաջիկայում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
