Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ Է, ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ Է,
ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ


ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այն պահից, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ այլեւս ընդդիմություն է, ավելի շատ իշխանամետ է, քան իշխանության շատ ներկայացուցիչներ: Երկու օր շարունակ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից` Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած ծրագիրի շուրջ` որպես հարակից զեկուցող, որի ընթացքում յուրահատուկ դոշ էր տալիս ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի համար, այնինչ այս պարագայում դիմություն, թե ընդդիմություն` անխնա քննադատության ենթարկեցին Շաբոյանին` համարելով նրան տնտեսագիտության ոլորտից հեռու մարդ: Իսկ որ հարցի "տակից" Շաբոյանը չկարողացավ ոչ մի կերպ դուրս գալ, նրան օգնության հասավ Մելքումյանը` գործի դնելով իր տնտեսագիտական հմտություններն ու լեզվի ճարպկությունը,  "տերմինակոխ" անելով, ներկայացնելով տեսական դասախոսություն, մեջբերելով ամերիկաների ու եվրոպաների օրինակը, մոռանալով, որ Ամերիկան այլ մայրցամաք է եւ նրա ու մեր տնտեսությունները բավականին հեռու են իրարից` շատ առումներով: Նա Շաբոյանին իր ելույթի վերջում հորդորեց, որ համարձակ պրոյեկտներ առաջարկի, ըստ էության զգալով, որ Ա. Շաբոյանն ընկճված է ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական առումով:
Նա Շաբոյանի միակ պաշտպանն էր ԱԺ-ում, իսկ ԱԺ կուլիսներում խոսում էին, որ Մելքումյանն առանց որեւէ շահի` գործի չէր դնի իր տնտեսագիտական հմտությունները, իսկ թե որն է այդ շահը, կերեւա առաջիկայում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ