Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ШАБОЯН СПИТ- СЛУЖБА ИДЕТ

Արխիվ 12-16

ШАБОЯН СПИТ- СЛУЖБА ИДЕТ


ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. "ՊԱՐՈՆ ՇԱԲՈՅԱՆ,
ՈՏՔԻ ՏԱԿ ՄԻ՛ ԸՆԿԵՔ"


Նախօրեից Ազգային ժողովն զբաղված է կարեւորագույն ու շատ հետաքրքիր հարցի քննարկմամբ, որը, ինչքան էլ տարօրինակ հնչի, աստիճանաբար դարձեվ նաեւ ծիծաղաշարժ: Խոսքը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ¥ՏՄՊՊՀ¤ տարեկան գործունեության ծրագրի քննարկումների մասին է:


Թեման, ավելի կոնկրետª այս հանձնաժողովը, նրա գործունեությունն ու տարեկան ծրագրերը կարեւոր են այնքանով, որ հենց այս կառույցի վրա է դրված մեր երկրում տնտեսական ազատ մրցակցության հաստատման պատասխանատվությունը: Իսկ թե ինչ է նշանակում ազատ մրցակցություն Հայաստանի համար, թերեւս նույնիսկ հարկ չկա բացատրել: Մեկ բան միայն ընդգծենք. մեր տնտեսության օլիգարխիկ-մոնոպոլիստական բնույթն է, որ էս գլխից սպանում է զարգացման ամեն մի հեռանկար: Գումարենք դրան նաեւ մոնոպոլիաների կողմից սպառողական շուկաներում սահմանվող գերշահութային գները, հաճախակի նկատվող դեմպինգային քաղաքականության միջոցով անգամ ամենափոքր արտադրական բիզնեսն ու խանութն անգամ իրենցով անելու մարմաջը, եւ կարելի է հաստատապես ասել, թե ինչու ենք այս վիճակում:
Կամ էլ գանք հակառակ կողմից. եթե այս վիճակում ենք, ապա դա արդեն իսկ հուշում է, որ ՏՄՊՊՀ-ն, մեղմ ասած, իր դիրքում չէ, էլ չենք խոսում բազմիցս կրկնված այն մեղադրանքների մասին, որ սույն կառույցը վերածվել է, պատկերավոր ասած, օլիգարխիայի փաստաբանի:
Եվ ահա թվում էր, որ հենց այսª սույն կառույցի գործունեությունն ակտիվացնելու ուղղությամբ էլ իրավիճակը կընթանա ԱԺ-ում, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը միանգամից սկսեց իրավիճակը տանել զավեշտի ուղղությամբª ԱԺ ամբիոնից, առանց դեսուդեն ընկնելու, փորձելով համոզել, որ Հայաստանում ոչ մի մենաշնորհ էլ չկա, իսկ մրցակցային մթնոլորտը տվել-անցել է նույնիսկ եվրոպականից: Միայն թեª պատգամավորներն ավելի հակված էին Շաբոյանի այդ "ճարտարախոսությունը" Գյուլնազ տատի հեքիաթներ համարելª մի գլուխ պնդելով, թե հանձնաժողովի նախագահի նկարագրած "դրախտը" բիզնես մրցակցության առումով առնվազն չի երեւում: Օրինակª ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երկրում մոնոպոլիաների առկայությունը ակնհայտ է, իսկ Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ Շաբոյանի հանձնաժողովն սկսել է նմանվել սովետական "Կըղհհ"-ի: Թե ինչ նկատի ուներ Բագրատյանը` կաշառքով աշխատե՞լը, թե բոլորին վերից վար ստուգելը, չպարզաբանեց, թեեւ դժվար չէր հասկանալ:
Փոխարենըª Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց շաքարի եւ բանանի ներկրման մենաշնորհների ու մեր ներքին գերբարձր գների մասին հարցը կարծես շատ ցավոտ էր Շաբոյանի համար: Նախª փորձեց ինքն իրեն տիրապետել, հարցը "ջրել" ու առաջ անցնելª համոզելով, թե դա իրոք խնդիր է, սակայն գտնվում է զուտ տնտեսագիտական ոլորտում եւ մնում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ընդ որումª ոգեւորվելով` պարոն Շաբոյանն սկսեց այնպիսի "մտքի գոհար" արտաբերել, որի կողքին հռչակավոր Օստապ Բենդերի Նյու Վասյուկին մանկական միամիտ թոթովանքի էր նմանվում: Այսպեսª ըստ Շաբոյանիª շաքար ներկրելու համար ներկրողը պետք է... կառուցի գործարանª շաքարի վերամշակման համար: Նույն հաջողությամբª բանան ներկրողն էլ նախ պետք է սկսի Հայաստանում բանան աճեցնելուց: Դե, ինչ մնում է բենզին ներկրողներին... Դե ի՞նչ կա, նրանք էլ թող Սեւանի տակ վերջերս "հայտնաբերված" նավթի վերամշակման մասին մտածեն: Մի խոսքովª "ժամանակին" հասկանալով, որ, մեղմ ասած, խելոք միտք չէր ասածը, պարոն Շաբոյանի նյարդերն արդեն սկսեցին տեղի տալ, եւ նա սկսեց անպատվել Փաշինյանին` նրա հարցերը անվանելով անիմաստ ու անհեթեթ: Դե պարզ էª Փաշինյանն էլ "խոսքի տակ" մնացողը չէր, եւ միանգամից հակադարձեց, որ եթե Շաբոյանը կողքից նայեր ու լսեր ինքն իրեն եւ ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթը, ապա կհասկանար, թե ով է անիմաստը, եւ ով` անհեթեթը: Ու դրանից հետո արդեն Շաբոյանի հիսթերիան ԱԺ ամբիոնի մոտ այնքան սրվեց, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը ստիպված եղան նրան կոչ անելª իրեն պատշաճ պահել երկրի օրենսդիր մարմնում:
Ու ինչպես սպասվում էր, երեկ Փաշինյան-Շաբոյան ընդմիջված "մենամարտը" շարունակվեց: Չնայածª Փաշինյանի մեղադրանքների այս նոր խմբաքանակի հետ եւս դժվար էր չհամաձայնել: Մասնավորապես, որ` Շաբոյանը մոլորության մեջ է գցում ժողովրդին. "Նա հիմա (նկատի ունի Շաբոյանին- խմբ.)` "քաղաքացի  դատավոր, նա չի կարող նստել" կարգավիճակում է":
Պատգամավորը նաեւ  անդրադարձավ  պատգամավորների հասցեին Շաբոյանի կողմից հնչեցված հայտարարություններին. "Լկտիության ու հանդգնության հետ  շաղախված հայտարարություններ եք անում ԱԺ-ում: Դուք Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել": Եվ միայն այդքանից հետո Փաշինյանը նշեց, որ ինքը Շաբոյանի հետ բանավիճելու ցանկություն էլ չունի, քանի որ նա փոքր ֆիգուր է. "Ես Ձեր քաղաքական ծնողների հետ  ունեմ բանավեճ: Այնպես որª ոտի տակ մի՛ ընկեք":
Բայց "մորթը" ավարտին հասցրեց Հրանտ Բագրատյանըª ասելով, թե որպես տնտեսագետ` Շաբոյանին անգամ երեք գնահատական չէր նշանակի: "Կարծում եմ, որպես տնտեսագետ, Դուք ի վիճակի չեք հասկանալու, մասնագիտորեն չեք տիրապետում իրավիճակին",- ասաց Բագրատյանը` ավելացնելով, որ Շաբոյանը անգրագետ է ու անքաղաքավարի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ