ԵԶԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈ
Արխիվ 12-16ԵԶԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«Պոստ Սկրիպտում» մամլո ակումբում այսօր «Հայաստանի եզդիական համայնքի առաջարկը եւ վերաբերմունքը Սահմանադրական բարեփոխումներին» թեմայի մասին լրագրողների հետ զրուցեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին։
Մինչեւ սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը Բորիս Մուրազին նշեց, որ այսօր տեղի է ունեցել հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ եւ քննարկվել 1918թ. եզդի ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ընդունման հարցը: «Շուտով կավարտվի փաստերի հավաքագրումը եւ կներկայացվի ԱԺ։ Եզդիական համայնքի խնդրանքով այս փաստերը կուսումնասիրվեն նաեւ այն պատգամավորների կողմից, ովքեր ի սկզբանե հետաքրքրված են եղել հարցի լուծմամբԵզդիական համայնքի առաջարկն է, որպեսզի ցեղասպանության ընդունման հանձնախմբում ներառվեն նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ Նաիրա Զորաբյանը , ովքեր անտարբեր չեն խնդրի նկատմամբ»,- մանրամասնեց ՀԿ-ի ղեկավարը:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին` Բորիս Մուրազին ասաց, որ եզդի համայնքի առաջարկն է գալիք սահմանադրական փոփոխություններում հաշվի առնել Հայաստանում գործող բոլոր համայնքների ներսում առկա խնդիրները եւ պետական ընտրովի մարմիններում առաջադրել ազգային փոքրամասնություններին ներկայացուցիչ։ «Այս նպատակով եզդի համայնքի ներսում անցկացվում է ստորագրահավաք»,- եզրափակեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին։
Ի դեպ, շուտով լույս կտեսնի իրաքյան վերջին դեպքերի մասին պատմող հիշատակություն։
ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ
