Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՏՄՊՊՀ-Ն ԼԻԱՐԺԵՔ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ». ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արխիվ 12-16

«ՏՄՊՊՀ-Ն ԼԻԱՐԺԵՔ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ». ԽՈՍՐՈՎ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


«Կարծում եմ, որ մեզանում այսօր առողջ տնտեսական մրցակցության ինստիտուտը, որպես այդպիսին, երաշխավորված չի կարելի համարել».-iravunk.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Պատգամավորի խոսքով` կան դրա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները.

- Ընդ որում դրա համար կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից առաջինը հետեւյալն է` մեզանից շատ շատերի մոտ առողջ տնտեսական մրցակցության անհրաժեշտությունը շուկայական-տնտեսական համակարգի ձեւավորման, սոցիալական պետության ձեւվորման հարցում, իմաստավորված չէ: Օրինակ, շատ շատերը մրցակցությունը, ընդ որում ոչ անհիմն, դիտում են զուտ ցանկացած մեկի կողմից բիզնես անելու հնարավորություն, ինչ խոսք դա շատ կարեւոր է եւ դա չի մերժվում: Բայց ամենաէականն այն է, որ առողջ մրցակցությունը շուկայական տնտեսական համակարգում նախեւառաջ ապահովվում է  ապրանքների ծառայությունների արդարացի գնագոյացման համակարգ: Գնագոյացում, որը խարսխված է լինում առաջարկի եւ պահանջարկի հիման վրա: Կարո՞ղ եք ասել, ինչով են մոնոպոլիաները տնտեսական համակարգի համար վտանգավոր, չէ՞ որ մոնոպոլիաները երբեմն կատարում են նաեւ լոկոմոտիվի դեր` մի ամբողջ տնտեսական սեգմենտներ առաջ տանելու առումով: Բայց այնուհանդերձ շարունակում են շուկայական-տնտեսական համակարգի տեսանկյունից մնալ ոչ արդյունավետ, ինչո՞ւ: Պատասխանը միակն է` որովհետեւ եթե դա մոնոպոլիա է, ապա մոնոպոլ կառույցի կողմից արտադրված ապրանքի կամ մատուցած ծառայության գնագոյացումը, պահանջարկով պայմանավորված չէ: Եվ, այստեղից էլ գինը դառնում է պարտադրված, այսինքն ինքը` համակարգը, այլեւս դադարում է շուկայական լինելուց, այլեւս դադարում է պրոոգրես ապրելու կարողություններից: Մինչդեռ մրցակցությունը զարգացման հիմնական խթանն է, ահա խնդիրը:  Օրինակ, ցանկացած տնտեսվարող սուբյեկտ առաջրակում է ինքը նախեւառաջ հնարավորին չափով ազատվի մրցակիցներից, ընդ որում, այդ նպատակի համար ծառայեցնել իր բոլոր հնարվորությունները` թե քաղաքական, թե ոչ քաղաքական, հետեւաբար սրանք էլ մեր սուբյեկտիվ ընկալումներն են: Հիմա ՏՄՊՊՀ-ի դերը ինչո՞ւմ է կայանում. իմ պատկերացմամբ նախեւառաջ ուսումնասիրելով ստեղծված վիճակը` վերհանել ազատ մրցակցությունը խաթարող պատճառները, եւ այդ պատճառները ներկայացնել համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք այդ պատճառների վերացման վերաբերյալ քաղաքական համակարգային տնտեսական գործիքներով համեմված լուծումներ առաջարկեն: Որովհետեւ մրցակցային քաղաքականության մշակումը` դա ՏՄՊՊՀ-ի խնդիրը չէ, դա Էկոնոմիկայի խնդիրն է, բայց այդ հանձնաժողովը այդ քաղաքականության իրականացնող գործիքներից մեկն է: Եվ, որպես այդպիսին նա ոճ» թե պատժիչ է` ստուգեմ, հետո պատժեմ սկզբունքով պետք է առաջնորդվի, այլ նաեւ պետք է վերհանի, վերլուծի այն պատճառները, որոնք խաթարում են ազատ մրցակցությունը, եւ առաջարկություններ ներկայացնի համակարգային բնույթի փոփոխություններ կատարելու համար: Ըստ իս, այդ առումով, ՏՄՊՊՀ-ն լիարժեք չի գործում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ