ԱԻՆ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է
Արխիվ 12-16ԱԻՆ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է
Այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել արտակարգ իրավիճակների տարբեր ոլորտների խնդիրների ուսումնասիրության հիման վրա Հայաստանում եղած բացերի, առկա խնդիրների, ինչպես նաեւ լուծումների թեմայով: Մասնավորապես, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թեւան Պողոսյանը լսումների ընթացքում քնարկվել են հետեւյալ հարցերը. «ԱԻՆ-ի պաշտոնատար անձիք ներկայացրեցին այն համակարգը, թե ինչպես են իրենք փորձում բնակչությանը տեղեկացնել արտակարգ իրավիճակների մասին: Դե իսկ մենք էլ կարողանանք ապագայում ճիշտ բյուջետային ծրագրավորում անենք, ինչպես նաեւ հասկանանք համակարգի խնդիրները եւ գտնենք դրանց լուծումները համատեղ: Ի վերջո պետք է գիտակցենք, որ ԱԻՆ-ի խնդիրը դա համազգային խնդիր է, եւ ամեն հայ պետք է նաեւ մեր բաժինն ու գիտակցությունը ունենանք այդ համակարգին նպաստելու եւ աշխատելու համար»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
