Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՏՂԱՍ, Ո՞ՒՐ Է ԵՓՐԱՏԸ» ՖԻԼՄՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻՆ

Արխիվ 12-16

«ՏՂԱՍ, Ո՞ՒՐ Է ԵՓՐԱՏԸ» ՖԻԼՄՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻՆ

 

Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի տանը տեղի կունենա ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ  «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, որն անրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային:

ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների խմբում մի ծերուկ Հայաստանում փնտրում է Եփրատ գետը… «Տղաս, այս գետը Եփրա՞տն է»,- հարցնում է նա միշտ, երբ ինչ-որ գետ է տեսնում: Ուղեվարը սկզբից ժպիտով, ապա զարմանքով եւ հետո էլ մի փոքր զայրույթով բացատրում է, որ ծերուկը սխալվում է՝ Հայաստանում Եփրատ չկա: Այդպես շարունակվում է մինչև Նորավանք հասնելը…

Այս ամենի մասին հիշում է տարիներ անց ուղեվարը՝ իր իսկ հարազատ պապիկի ծննդյան օրը, որը ծնվել էր ապրիլի 24-ին…

Ֆիլմը, որը նկարահանվել է Ռ. Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման  կարճամետրաժ է` 15 րոպե տեւողությամբ:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են  Վիգեն Ստեփանյանը եւ Ռուբեն Փաշինյանը:

Ֆիլմում հնչում է Էդուարդ Փաշինյանի «Շուրջպարը»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ