Ուսուցիչը անձեռնմխելի պետք է լինի. Գ. Սահակյան
Արխիվ 12-16
Ուսուցիչը անձեռնմխելի պետք է լինի. Գ. Սահակյան

ԱԺ-ում պարտադիր 12-ամյա կրթության անցնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենացավ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը.
«Թվում է, թե ամենահեշտ դյուրըմբռնելի օղակն է դպրոցը: Բոլորս աշակերտ ենք եղել, բայց աշակերտական մեր տարիները հիշելով եւ վերլուծելով՝ կարծում եմ, դա սխալ է: Լսում եմ, որ բավականին թերություններ կան, բարեփոխումներն այն վիճակում չեն, որ կցանկանայինք լինեին: Ես դիտարկումներ արել եմ նաեւ այն տարիներին, երբ մանկավարժը 3000 դրամ աշխատավարձ էր ստանում: Դպրոցը ցուրտ էր եւ հնարավոր չէր դաս պարապել: Իմիջիայլոց, իմ տեսակետն այն է, որ դա պետությունը չհաղթահարեց՝ մանկավարժը հաղթահարեց: Այդ տարիներին այնքան խնդիր կար, որ դպրոցը մի տեսակ երկրորդական պլանի վրա էր մղվել, բայց հաղթահարեց ուսուցիչը»,
Գ. Սահակյանն ընգծեց, որ . «Ծնողի պահանջը մեկն է՝ իր երեխային գիտնական դարձնել: Իհարկե, շատ խնդիրներ կան, ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ դպրոցում: Մեր դպրոցականները ոսկե մեդալներ են բերում, տարածաշրջանում դառնում են ամենամրցունակ աշակերտներ: Սրանք բոլորը բարեփոխումների հետ կապ չունի>>:
12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ, որն առաջարկում է կառավարությունը այս նոր նախագծով՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ի՞նչ ենք շահում: Մեր երեխաների մոտ 60 տոկոսը 9-րդ դասարանից հետո առավոտը վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո մի ուրիշ տեղ եւ այդպես շարունակ: Դպրոցի գործոնը մենակ գիտելիքը չէ` դաստիարակությունն է: Երեխաների համար ուրիշ միջավայր չկա, նրանք պիտի մնան դպրոցում, շփվեն ուսուցիչների հետ, հասակակիցների հետ: Մի տեսակ դպրոցները բուհի առաջին պլանի վրա եք մղել, որ դպրոցը մատակարարում է բուհին: Այդպես չէ: Դպրոցի միակ գործոնը ապագա քաղաքացի պատրաստելն է»:
Գ. Սահակյանն կարեւորեց եւ առանձնացրեց դպրոցի եւ ուսուցչի դերը." Պետք է այնպես անենք, որ հասարակությունը մեծարի դպրոցին: Ամենամեծագույն պրոֆեսիան համարում եմ մանկավարժությունը: Ուսուցիչն է բարեփոխիչը: Ուսուցիչը պետք է անձեռնմխելի լինի ավելի շատ, քան պատգամավորը, որովհետեւ նա ամեն առավոտ նայում է տասնյակ հարյուրավոր աչքերի: Կունենանք հզոր մանկավարժություն, հզոր դպրոց, կունենանք հզոր պետություն: Երեխաների հետագա ճակատագիրը , ըստ էության, որոշում է դպրոցը: Ասում եք՝ խելակորույս իշխանությունները այս էլ քանդեցին՝ չմտածելով, որ այս խելակորույս իշխանությունները քանդվածն ամոքել են, կարողացել են ծրագրեր իրագործել, միջազգային արենայում դպրոցը տեսանելի դարձնել: Ինչի՞ եք դպրոցների մասին վատ բաներ ասում»:
{youtube}3N2-MxUca1U{/youtube}
