Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հ.ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ

Արխիվ 12-16

Հ.ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որը ներառում է թեմատիկ ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, հանդիպում-քննարկումներ:

Օրեր առաջ տեղի է ունեցել հանդիպում քեսապցի պատմաբան, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանի հետ: Բազմաթիվ գրքերի հեղինակի գիտական աշխատությունների շարքում է Քեսապի ամբողջական պատմությունը ներկայացնող պատմաազգագրական քառահատորը, ինչպես նաև «Տեղահանության 3 օրը» վերնագրով գիրքը: 
Մարտի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի կինովավերագրող Գագիկ Հարությունյանի հեղինակային «Գութաներգ» ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Ֆիլմը ոչ միայն ներկայացնում, այլեւ վերագնահատում է գութաներգը` հավաստելով մեր օրերում Կոմիտաս վարդապետի կյանքի եւ ստեղծագործության նշանակությունը:                   
Ապրիլի 7-8-ը կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ, մանրանկարիչ Էդուարդ Խանոյանի «Չորս լույս, չորս քերովբե…» խորագրով ցուցահանդեսը, որում կներկայացվեն հեղինակի մանրանկար խաչերը: 
Ապրիլի 11-ին կցուցադրվի պատմական ու ազգագրական եզակի արժեք ներկայացնող` «Քեսապ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Յավուրյան» ստուդիայի կողմից` 2009-2010 թվականներին /մինչև սիրիական պատերազմի սկիզբը/: Ֆիլմը ներկայացնում է Կիլիկյան Հայաստանի մշակույթը կրող, ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս կանգուն Քեսապը` փոքրիկ հողակտոր, որի վրա ապրող հայը հարատեւել է ժողովրդական ստեղծագործությամբ, մշակույթով ու կենցաղով: Ֆիլմի հերոսներից մեկը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և 1918 թվականին Քեսապ վերադարձած տիկին Գագլիլիա Մանճիկյանն է, ով պատմում է 1915 թվականի քեսապյան պատմական իրադարձությունների և իրենց փրկության ճանապարհի մասին: Ֆիլմին զուգահեռ կբացվի նաև «Ճանաչենք Քեսապը» խորագրով լուսանկարչակական աշխատանքների ցուցահանդեսը, որը կներկայացնի քեսապցիների կենցաղն ու մշակույթը:  
Ապրիլի 18-ին կբացվի սերբահայ գեղանկարիչ, դիզայներ, Բելգրադի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների` «Կյանք» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. ապրիլի 25-ը: Ցուցադրությունը կներառի դիմանկարներ, բնանկարներ և նկարազարդումներ, որոնց հիմնական թեման կարոտի եւ հպարտության զգացումով լեցուն հայրենիքն է: Վերջին 20 տարիներին Անամարիա Վարդապետյանը Սերբիայում եւ արտերկրում ունեցել է 32 անհատական ցուցահանդես: 
Մայիսի 8-ին կենտրոնում կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի Հայորդաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կցուցադրվի պատանիների ստեղծած խեցեգործության, փայտի գեղարվեստական մշակման, կտորի գեղարվեստական ձևավորման /բատիկա/,մանրանկարչության, գեղանկարչության, քանդակագործության ընտրանին: Ցուցահանդեսի բացմանը կհնչեն նաև շարականներ` «Զարթոնք» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ:      
Ապրիլի 22-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի հանդիպում Վանից, Իգդիրից եւ Էրզրումից գաղթած, ցեղասպանությունը վերապրած եւ Դիլիջանում բնակություն հաստատած ընտանիքների ժառանգների հետ: Միջոցառումը կկրի «Նահատակ հայորդիների հիշատակին» խորագիրը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ