Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» ԾՐԱԳԻՐԸ ՍՈՖԻԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» ԾՐԱԳԻՐԸ ՍՈՖԻԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ


«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ՝  Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագրի շրջանակներում մարտի 13-ից 19-ը ցուցադրությունների անցկացվեց Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Սոֆիայի միջազգային կինոփառատոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագրում ընդգրկված էր երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»  և Ֆաթիհ Աքինի «Սպին»: Սոֆիայից զատ,  ցուցադրություններ կազմակերպվեցին նաեւ Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:

Փառատոնին ներկա է գտնվել եւ  ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել է ՀՀ Ժողովրդական  արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն  Հարություն Խաչատրյանը:

«Այլևս երբեք…» ծրագրի վերաբերյալ Հարություն Խաչատրյանը հարցազրույց է ունեցել Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությամբ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցաումների մանրամասները:

Մեծ Եղեռնին նվիրված «Այլևս երբեք…»  կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդիվ ներկայացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Ֆրանսիայում անցկացվող Եվրոպա ֆիլմ ակտը Եվրոպայի կարեւորագույն կինոփառատոներից մեկն է: Այդ փառատոնի շրջանակներում եւս հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր է ներկայացվելու: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերից զատ, կներկայացվեն նաև հայկական կինեմատոգրաֆի այլ նմուշներ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 12 տարվա ընթացքում իր ուրույն տեղն է գրավել կինոփառատոների համաշխարհային քարտեզի վրա և ձեռք է բերել կարևոր գործընկերներ: Մեծ ձեռքբերում է, որ  Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագիրն իրականացվում է  միջազգային կինոփառատոների շրջանակներում, ինչն էլ իր հերթին ընդլայնում է  հանդիսատեսի շրջանակը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ