ԱՇՈՏՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԿԻՍԵՑ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆԱՅԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՇՈՏՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԿԻՍԵՑ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆԱՅԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ԱԺ-ին ներկայացրեց «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Իր ելույթում նախարարը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության ավելի բարձր 12-ամյա շեմ, որն ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա, լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կընձեռի կա՛մ հանրակրթական ծրագրերով` միջնակարգ և ավագ դպրոցներում, կա՛մ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ: ԿԳ նախարարն իր խոսքում նշեց նաև, որ լրամշակված նախագծի վերաբերյալ պատգամավորներից միայն Հայկ Բաբուխանյանի կողմից ներկայացված գրավոր առաջարկ են ստացել, որը որպես սկզբունք ամբողջութմաբ ընդունելի է, բայց ձևաերպումները նախագծում չեն զետեղել, քանի որ ՍԴ համապատասխան հոդվածում ամրագված է մասնագիտական կրթություն ստանալու իրավուքն ու հնարավորությունները, իսկ այդ դրույթը ավելի շատ բացված է նախնական ու միջին մասնգիտակն կրթության մասին օերքնում: «Ձեր մտահագությունը այս օրինագծում չներառելու դեպքում էլ անգամ խնդիրը կարգավորված ենք համարում»,- իր խոսքում նշեց Ա. Աշոտյանը:
ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանայնը շնորհակալություն հայտնեց իր առաջարկին անդրադառնալու համար և նշեց, որ իր կողմից ներկայացված առաջարկը հահահունչ է Սահմանադրությանը և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի 4-րդ կետին, բայցև համաձայնեց, որ առաջարկն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կներկայացնի փաթեթով: «Համենայն դեպս ես պատրաստ եմ, եթե նախարարությունը հարմար կգտնի քննարկել այդ հարցը և աշխատել այս երկու շաբաթվա մեջ այդ փաթեթի վրա»,- ասաց Հ. Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ գիտության կրթության, սպորտի երիտասարդության և մշակույթի հանձնաժողովում աղմկահարույց այդ օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանայնը հատուկ ընդգծել էր, որ դեռևս շարունակվում է ավագ դպրոցի վերջին դասարան չհաճախելու և կրկնուսույցների միջոցով գիտելիք ստանալու վրա ծնողների կողմից գումարներ ծախսելու «ավանդույթը»: Պատգամավորի դիտարկմամաբ, դա նշանակում է, որ ավագ դպրոցում բուհ ընդունվելու համար բավարար գիտելիքներ չեն տրամադրում և հիմա փորձ է արվում օրենքով բոլոր երիտասարդներին պարտադրել, որ սովորեն մինչև 12-րդ դասարան:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
