Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ`ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ`ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն երեկ ասուլիսով է հանդես եկել եւ անդրադարձել  կուսակցության ներսում տիրող  լարված իրավիճակին:

Հիշեցնենք` մարտի 12-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանն ու  «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել էին  նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպումից անմիջապես հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունը համաձայն չի եղել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, եւ նրանք, ովքեր հանդիպել են, Բաղրամյան 26-ի հաճախորդներ են: Հանդիպումից չորս օր անց  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ից խոսեց ինքնանպատակ խորհրդակցությունների մասին: Մոտ երկու շաբաթ անց Հովհաննիսյանը վերադարձավ եւ հայտարարեց, որ ինքն է մեղավոր ստեղծված  իրավիճակի համար: Այդպես էլ պարզ չդարձավ` ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնություն տվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար, թե`ոչ:

Այս եւ այլ հարցերի շուրջ  «Իրավունքը» զրուցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին:

- Պրն Պողոսյան, Ձեր գործընկերներին` Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին համարո՞ւմ եք Բաղրամյան 26-ի հաճախորդներ:

- Ոչ, որովհետեւ երկուսին լավ ճանաչում եմ: Գիտեմ` իրենց բնույթով հաճախորդ չեն:

- Միգուցե Ձեր գործընկեր Զարուհի Փոստանջյանը լավ չի՞ ճանաչում...

- Հարցն ուղղեք Զարուհի Փոստանջյանին, թե ինչքանով է նա ճանաչում:

- Բայց չէ որ ընդամենը մեկ հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ պառակտում առաջացրեց խմբակցությունում:

- Ինձ չի թվում, որ երկու հայի հանդիպելուց պառակտումներ պետք է առաջանա: Չմոռանանք, որ ամեն ինչից վեր մենք բոլորս մի երկրի քաղաքացիներ ենք, հայ ենք: Ցանկացած հանդիպում իմաստ է ունենում:

- Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսից ի՞նչ տպավորություն ստացաք:

- Չեմ մեկնաբանում իմ գործընկերներին: Րաֆֆի Հովհաննիսյանը կայացած քաղաքական գործիչ է, ով ասել է իր կարծիքն, ու դրանով  ամեն ինչ փակված է:

-«Ժառանգություն» խմբակցությունում այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է:

-Նորմալ աշխատանքային իրավիճակ է, որեւէ խնդիր չկա:

- ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության  ուղերձի նախագիծը որեւէ կապ ունի՞ Հայոց պահանջատիրության հետ:

- Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն է: Մի բան պետք է իմանանք` այն քաղաքականությունը, որը վարվել է 1991- 1998 թթ-ին  հայ-թուրքական հարաբերություններում արդյունքի իմաստով հանգեցրել է զրո կարգավիճակի: 1998- 2008 թթ. 2008-ից մինչ այսօր էլ զրո արդյունք ունենք: Միգուցե ապագայում նոր մեխանիզմ ունենանք հարաբերությունների կարգավորման համար:

- Արդյոք ճիշտ է հայ-թուրքական հարաբերություններ հաստատել «գրողի ծոցն»  ուղարկված արձանագրությունների հիման վրա:

- Ես ասել եմ` եթե նորից նախաձեռնվի հայ-թուրքական հարաբերություններին միտված բանակցություններ, այլեւս այդ թղթերը (նկատի ունի արձանագրությունները-խմբ.) չեն օգտագործվելու:

- Ուղերձի նախագծի հրապարակումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագիծը համարվեց թուրքական ջրաղացին ջուր լցնելու փորձ: Ի՞նչ կասեք:

- Այսօրվա դրությամբ չեմ ցանկանում  ասել, թե ում ջրաղացին ինչ է լցվում: Ըստ իս` մենք պետք է արդյունքը նայենք: Լեւոն Տեր-Պետրոսյանը սա ասել է 1991-1998 թթ-ին: Հիմա ինքը նույնն է ասում, որը նշանակում է` նա հիմա էլ է հավատում այս քաղաքականությանը: Իսկ եթե որեւէ մի հայ որեւէ բանի հավատում է, չի նշանակում, որ դա ծառայեցնում է այլ նպատակի: Այսօրվա դրությամբ քիչ չեն մարդիկ, որոնք կարող են ասել` Արցախն ամբողջությամբ պետք է տանք թուրքերին: Նման ՀԿ-ների ղեկավարներ էլ կան: Հիմա ինչ, ընկնես հետեւների՞ց: Ընդհակառակը, ուրախ կլինեմ, որ մեր հասարակությունն այնպիսինը լինի, որ հնչեն տարբեր կարծիքներ, որի մեջ էլ կլինի մեր ուժը: Արդյոք Տեր-Պետրոսյանի այս առաջարկում կար նորություն, որը ժամանակին չէր հնչել: Ո՛չ, չկա:

- Տեր-Պետրոսյանի ուղերձը քննադատեցին նաեւ այն պատճառով, որ  նման պրոթուրքական տեսակետ հայտնում է  ՀՀ առաջին նախագահը, որը մեր երկրին պատիվ չի բերում:

- Ես իրականում զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք այսօր պետք է զարմանք ապրեն: 1991-1998 թթ-ին Հայաստանում վարվում էր այս քաղաքականությունը:

- Մտածում էին, որ  ընդմիշտ փակվել է այդ էջը:

- Բայց այդ մարդիկ հո չե՞ն վերացել էս երկրից: Նրանք մեր երկրի քաղաքացիներն են, որոնց կարծիքը պետք է հարգենք: Կընդունես, թե`ոչ, դա այլ խնդիր է: Եկեք նայենք դեպի ապագա:

- ՀՀ առաջին նախագահը ԼՂ խնդիրը կապում  է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:

- Ոչ միայն Տեր-Պետրոսյանը, շատ ու շատերն են կապում ԼՂ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ: Իմ կարծիքն այն է, որ ԼՂ խնդիրն ու հայ-թուրքական խնդիրները կապ չունեն իրար հետ, ավելին` Թուրքիան  օգտվում է Արցախի խնդրից: Եթե մի պահ պատկերացնենք, որ վաղը լուծվում է Արցախի խնդիրը, Թուրքիան այլ  խնդիրներ անպայման կգտնի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ