Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՏԵՍՆԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, Ե՞ՐԲ Է ՇԱԲՈՅԱՆԸ ԽԱՆՈՒԹ ԿԱՄ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄՏԵԼ

Արխիվ 12-16

ՏԵՍՆԵՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, Ե՞ՐԲ Է ՇԱԲՈՅԱՆԸ ԽԱՆՈՒԹ

ԿԱՄ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄՏԵԼ


ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանն ամեն կերպ ցանկանում է համոզել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան:

«Իրավունքը» ՏՄՊՊՀ ղեկավարին այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց:

-Պրն Շաբոյան, Դուք իրոք  հավատո՞ւմ եք, որ  Հայաստանում մենաշնորհ չկա:

-  Դուք ի՞նչ նկատի ունեք` մենաշնորհ ասելով, ծանոթացե՞լ եք մեր օրենսդրությանը:

- Երբ միայն  մեկը կարող է որեւէ ապրանք  ներկրել, օրինակ, բանան,  ցիտրուսային մրգեր, բենզին եւ այլն:

- Մենք խոսում ենք օրենքի լեզվով: Մենաշնորհն այն է, երբ 100%-ը պատկանում է որեւէ ընկերության: Միակ ոլորտը երկաթուղային տրանսպորտն է, որը պատկանում է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:

- Ցիտրուսային մրգերի ներկրումը եւ՞ս մեկին է պատկանում:

- Դա այնդպես չէ: Կան մի քանի ընկերություններ:

- Հիմա մենաշնորհ չկա՞ մեր երկրում:

- Օրենքի լեզվով` ոչ: Կան  գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ:

- Նրանց գործունեության դեմ ինչպե՞ս եք պայքարում:

- Եթե չարաշահումներ կան, պայքարում ենք: Մեր աշխատանքի իմաստը հենց դա է: Մեր գործունեության  ծրագիրը կարդացեք:

- Ձեր գործունեության արդյունքը չի երեւում: Վառ ապացույցը  պատգամավորների դժգոհությունն են,  հարցերը, մամուլի հրապարակումները:

- Բա դուք ինչի՞ չեք տեսնում: Դուք կարդո՞ւմ եք մեր գործունեությունը: Այ որ կարդայիք, էդպես չէիք ասի:

- Ձեր գործունեությունն ու  իրականությունը իրար չեն համապատասխանում:

- Դե որ չեք կարդացել, որ տեղյակ չեք…

- Պատգամավորնե՞րն էլ չեն կարդացել:

- Նրանք, ովքեր անիմաստ հարցեր են բարձրացնում, չեն կարդում: Բայց շատերն իհարկե, չեն բարձրացնում անիմաստ հարցեր, այլ տեղին հարցեր են բարձրացնում:

- Զատկից առաջ, գնաճ, գնային  չարաշահումների մասին լուրեր են շրջանառվում...

- Գնաճի համար մենք պատասխանատու չենք: Իսկ գնային չարաշահումներ կլինեն, թե ոչ, ապագայի մասին հիմա ո՞նց  խոսենք:

- Գրեթե ամեն տարի զատկից առաջ նման խնդիր առաջանում է:

- Կլինեն գնային չարաշահումներ,  կպատժենք:


Հ.Գ. ՏՄՊՊՀ նախագահի մոտ գործում է ժողովրդական հայտնի ասացվածքը, դանակը ոսկորին կհասնի նոր կմիջամտենք: Սակայն պարոն Շաբոյանի պատասխաններից պարզ է դառնում, որ ոլորտի պատասխանատուն կամ խանութ չի այցելում, կամ ամենօրյա, համատարած թանկացումները նրա համար գրոշի արժեք ունեն:


 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ