Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՀԱԹԱԹԱՆ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՀԱԹԱԹԱՆ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

 

ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին այսօր ԱԺ-ում ընդդիադիրները սուր քննադատության ենթարկեցին: Արտակ Շաբոյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ  խորհրդարանում հնչեցին ռացիոնալ առաջարկներ, որոնց վերաբերյալ  հանձարարականներ է ինքը արդեն իջեցրել:

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը`  գնային չարաշահումների պատասխանատուն սկսեց հաթաթա տվլ  իրեն քննադատողներին`  նրանց հայտարարությունները համարելով զրպարտություն. «Դուք նման իրավունք չունեք: Ձեր չափն իմացե՛ք, նորմալ պահե՛ք ձեզ, հակառակ դեպքում իմ պահվածքն ադեկվատ կլինի ու մի  բան էլ ավելի: Եթե այդքան մտահոգվում եք մրցակցային իրավիճակով, առաջարկներ արեք, ոչ թե տարին մեկ անգամ ինձ տեսնելուն պես պոպուլիզմին զոռ տալով` անհիմն հայտարարություն արեք»:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ փաշինյանը Շաբոյանին առաջարկել է «ոտքի տակ» չընկնել, իսկ Հրանտ Բարատյանն էլ, ասաց, որ Շաբոյանի տնտեսագիտական գնահատականներին անգամ «երեք» չի նշանակի:

Շաբոյանը  նորից պնդեց` Հայաստանում գերշահույթ ստացողներ չկան` 100- 200% շահույթների մասին խոսելը ճիշտ չէ:

Անդրադառնալով բենզինի գներին`  ՏՄՊՊՀ ղեկավարը հայտարարեց, որ  ուսումնասիրվում է այս պահին իրավիճակը: Այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի գինն իջել է 420 դրամի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ