ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ Է, ՔԱՆ ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ Է,
ՔԱՆ ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, այն պահից, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ այլւս ընդդիմություն է, այս օրերին նա ավելի շատ իշխանամետ է, քան շխանության շատ ներկայացուցիչներ: Երկու օր շարունակ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացրած ծրագիրի շուրջ որպես հարակից զեկուցող, որի ընթաքում յուրահատուկ դոշ էր տալիս ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, այնինչ այս պարագայում դիմություն, թե ընդդիմություն անխնա քննադատության ենթարկեցին Շաբոյանին՝ համարելով նրան տնտեսագիտության ոլորտից հեռու մարդ: Իսկ որ հարցի <տակից> Շաբոյանը չկարողցավ ոչ մի կերպ դուրս գալ, նրան օգնության հասավ Մելքումյանը՝ գործի դնելով իր տնտսագիտական հմտություններն ու լեզվի ճարպկությունը, ով խոսում է տնտեսագիտական տերմինալոգիաներով, ներկայացնելով տեսական դասախոսություն, մեջբերելով ամերկաների ու եվրոպաների օրինակը, մոռանալով, որ ամերիկան այլ մայրցամաք է եւ նրա ու մեր տնտեսությունները բավականին հեռու են իրարից շատ առումներով: Նա Շաբոյանին իր ելույթի վերջում հորդորեց, որ համարձակ պրոեկտներ առաջարկի, ըստ էության զգալով, որ Ա. Շաբոյանը ընկճված է ոչ միայն մասնագիտական այլ նաեւ հոգեբանական առումով:
Ըստ էության նա Շաբոյանի միակ պաշտպանն էր ԱԺ-ում, իսկ ԱԺ կուլիսներում խոսում էին, որ Մելքումյանն առանց որեւէ շահի գործի չէր դնի իր տնտեսագիտական հմտությունները, իսկ թե որն է այդ շահը, կերեւա առաջիկայում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
