Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մարդասերներն անդրաշխարհից

Արխիվ 12-16

Մարդասերներն անդրաշխարհից

Երևի բոլորը գիտեն, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ այսպիսի մի երևույթ կա՝ մարդը հանգիստ գնում է ընտրատեղամաս` իր քաղաքացիական պարտքը կատարելու, նայում է ցուցակին, որպեսզի ստորագրի իր անվան դեմ, և հանկարծ վախից լեղաճաք է լինում: Պարզվում է, որ ցուցակում տեսել է իր մահացած հարազատի, բարեկամի կամ հարևանի անունը, որի թաղմանը թեպետ ինքը անձամբ եղել է, բայց, միևնույն է, նա արդեն եկել է, ընտրել և գնացել...

Ահա քաղաքական դաշտում էլ մի այսպիսի լեղաճաք անող ունենք, որը քաղաքական վախճանից հետո էլ սիրում է ժամանակ առ ժամանակ հայտնվել, իր «քաղաքացիական պարտքը» կատարել՝ սարսափեցնելով շատերին: Այս անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի «պարտքը» գործող նախագահի կողմից իր առաջարկի մերժվելուց հետո կրկին այդ առաջարկը հանրությանը ներկայացնելն էր: Եվ պետք է արձանագրեմ, որ տեր-Պետրոսյանը դրանով ընդամենը ապացուցեց, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկը մերժել էր լիովին տեղին և հիմնավորված: Բայց դա չխանգարեց արդեն նախկին շարքային ընդդիմադրին ևս մեկ անգամ ի ցույց դնել իր «մարդասիրությունը»՝ 100-ամյակի արդեն իսկ ընդունված Հռչակագիրը փոփոխելու մասին առաջարկի միջոցով:

Պարզվում է` ի դեմս ԼՏՊ-ի` մենք կորցնում ենք համաշխարհային մասշտաբով ամենամեծ «մարդասերներից» մեկին, պարզապես սա մի քիչ յուրահատուկ մարդասիրություն է, քանի որ այստեղ «մարդը» կոնկրետ թուրքն է: Եվ այդ մարդասիրական մղումներից դրդված՝ ԼՏՊ-ն հայտարարում է, թե մենք պետք է հրաժարվենք Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի հանդեպ մեր պահանջատիրությունից: «Հումանիստական» այս քայլը մեկնաբանություններ նույնիսկ չի էլ պահանջում: Պարզվում է նաև, որ ԼՏՆ-ն մենակ չէ, ոչ միայն իր մարդասիրության, այլ նաև մարդկանց լեղաճաք անելու հարցում: Այստեղ նրան ընկերակցում է տխրահռչակ պատմաբան ու նույնպես «մարդասեր-թուրքասեր» Ժիրայր Լիպարիտյանը, ում ձայնը ԼՏՊ-ի ձայնի հետ միասին նույնպես հանկարծ լսվում է քաղաքական անդրաշխարհից:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը հենց նույն Լիպարիտյանին էր առաջարկում հռչակագրի բովանդակության վրա աշխատելու համար: Հիմա տեսնում եք չէ՞, թե ինչ ճիշտ արեց Սերժ Սարգսյանը, որ մերժեց ԼՏՊ-ի առաջարկը: Ավելի լավ է՝ քաղաքական հանգուցյալներն իրենց մարդասիրական պոռթկումներն անեն անդրաշխարհից հղած ձայների միջոցով, քան թե իրական կյանքում՝ մեր քաղաքական դաշտում:

Կարեն Վարդանյան

Orer.am, վելուծական

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ