Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՊԱՐՈՆ ՇԱԲՈՅԱՆ, ՈՏՔԻ ՏԱԿ ՄԻ՛ ԸՆԿԵՔ»

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՊԱՐՈՆ ՇԱԲՈՅԱՆ, ՈՏՔԻ ՏԱԿ ՄԻ՛

ԸՆԿԵՔ»

 

ՀԱԿ խմբակցության  պատգամավոր  Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում  անդրադառնալով  ՏՄՊՊՀ ղեկավար  Արտակ Շաբոյանի ու   նրա ղեկավարած գործունեությանը:

Ըստ Փաշինյանի` Շաբոյանը մոլորության մեջ է գցում  ժողովրդին. «Նա հիմա, (նկատի ունի Շաբոյանին-խմբ.) «քաղաքացի  դատավոր, նա չի կարող նստել» կարգավիճակում է»:

Պատգամավորը նաեւ  անդրադարձավ  պատգամավորների հասցեին Շաբոյանի կողմից հնչեցված հայտարարություններին. «Լկտիության ու հանդգնության հետ  շաղախված հայտարարություններ եք անում ԱԺ-ում: Դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաեւ նշեց, որ ինքը Շաբոյանի հետ բանավիճելու ցանկություն չունի, քանի որ նա փոքր ֆիգուր է. «Ես ձեր քաղաքական ծնողների հետ  ունեմ բանավեճ: Այնպես որ ոտի տակ մի՛ ընկնեք, դուք փոքր ֆիգուր եք»:

Հիշեցնենք, որ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում ամեն ձեւով հերքում էր բանանի ներկրման մենաշնորհի մասին լուրերը. «Բանանը ներկրում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Մատը դրել է  բանանի շուկայի վրա, ասում է` «էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Ու էսքանից հետո էլ հայրենասիրությունի՞ց է խոսում: Իր աշխատողներին տանում է  Ծիծեռնակաբերդ, երդվել տալիս: Եթե հայրենասեր եք, ապա թողեք մարդիկ ապրեն: Թե ձեզ համար հայրենասեր են մահարձանների, հուշակոթողների, պուլպուլակների վերածվածները»:

Այս խոսքերը Շաբոյանը հլու-հնազանդ լսում էր ու տեղում նստած իր տեղը չէր գտնում, գլուխը կախ արած, արագ-արագ գրանցումներ էր կատարում:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր դիտողություններում  ասաց, որ նա Շաբոյանին անգամ երեք գննահատական չէր նշանակի. «Կարծում եմ, որպես տնտեսագետ, դուք ի վիճակի չեք հասկանալու, մասնագիտորեն չեք տիրապետում իրավիճակին»,- ասաց Բագրատյանը ավելացնելով, որ Շաբոյանը անգրագետ է ու անքաղաքավարի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ