Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

9-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ»

Արխիվ 12-16

9-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ»

«Ազգի փրկիչի» դեր ստանձնած Ժիրայր Սեֆիլյանի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս կարելի է հասկանալ, որ այս մարդը ակնհայտորեն գերագնահատում է իր հնարավորությունները, մասնավորապես իր մտավոր պոտենցիալը: Ըստ տարբեր կայքերում հրապարակված տեղեկությունների, Սեֆիլյանը 1983-1990թթ. մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին` որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանության կազմակերպիչ: Հետաքրքիր է, որ Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է 1967թ.-ին, այսինքն` 1983-1990թթ. տարիքով բավականաչափ փոքր է եղել՝ պաշտպանական մարտերը կազմակերպելու համար: Հայտնի է, որ Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությունն այդ տարիներին կազմակերպել է Դաշնակցությունը, և հայտնի է, որ դաշնակցականներն այդտեղ իրենց երիտասարդներին վստահել են ընդամենը հերթապահությունը, այլ ոչ թե մարտերի կազմակերպումը: Սեֆիլյանն էլ, լինելով երիտասարդ դաշնակցական, պարզապես չէր կարող կազմակերպել ինքնապաշտպանական մարտեր: Առավելագույնը, որ նրան կարող էր վստահել կուսակցական ղեկավարությունը, դա հերթապահությունն էր: Այսինքն, Սեֆիլյանը ստում է` նման ձևով ներկայացնելով իր կենսագրությունը:
Եվ սա միակ սուտը չէ: Կենսագրությունում ասվում է նաև, որ Սեֆիլյանը 1990թ.-ից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով Լիբանանից տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել է հայկական ջոկատների կազմավորմանը, իսկ 1991թ.-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների ազատագրմանն ու պաշտպանությանը... Գիտենք, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին նշված ջոկատները նույնպես կազմավորվել են Դաշնակցության կողմից, և Ժիրայրը հենց Դաշնակցության կողմից էլ նշանակվել է ջոկատներից մեկի հրամանատար` լեգենդար հերոս Պետոյի զոհվելուց հետո: Ասում են, որ դրանից հետո Սեֆիլյանը կամաց-կամաց սկսել է իրեն վերագրել Պետոյի սխրանքները:
Եվս մեկ սուտ նրա կենսագրության մեջ. նշվում է, որ նա 1986թ.-ին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական քոլեջը, իսկ 1984-87թթ.-ին սովորել է «Հայկազյան» ուսումնարանում... Ուրեմն, «Գևորգ Չաթալբաշյան» քոլեջը 9-ամյա քոլեջ է, այնինչ «Հայկազյան» ուսումնարան ընդունվելու համար 11-ամյա կրթություն է անհրաժեշտ: Այսինքն, Սեֆիլյանը ոչ մի կերպ չէր կարող սովորել «Հայկազյան» ուսումնարանում, նա պարզապես ստում է:
Լիարժեք կրթություն չունեցող մարդը չի էլ կարող ունենալ մասնագիտություն, իսկ Սեֆիլյանը, մասնագիտություն ու կրթություն չունենալով հանդերձ, դեռ հավակնում է երկիր ղեկավարել...
Փաստացի ստացվում է, որ 1990 թվականից բնակվելով Հայաստանում, Սեֆիլյանը երբեք որևէ տեղ չի աշխատել և աշխատավարձ չի ստացել, ինչը բնական է, քանի որ կրթություն և մասնագիտություն չունեցող մարդու համար դժվար է աշխատանք գտնել: Փոխարենը Սեֆիլյանն իր համար «փեշակ» է դարձրել քաղաքականությունը, ինչի շնորհիվ կարողանում է Սփյուռքից գումարներ հայթայթել, որպեսզի ապահովի իր գոյությունը:
Միգուցե Սեֆիլյանի և նրա երկրպագուների մոտ ջղաձգումներ սկսվեն և նրանք փորձեն հերքել այս ամենը, բայց այդ դեպքում նախօրոք ցանկանում ենք նշել, որ հերքելու դեպքում բարի եղեք միաժամանակ ներկայացնել նաև Սեֆիլյանի դիպլոմի պատճեն: Վստահ ենք, որ այն դուք չեք կարող ցույց տալ, որովհետև դիպլոմ գոյություն չունի և չի էլ ունեցել: Միայն թե Սեֆիլյան Ժիրայրը հանկարծ չասի, որ ոչ թե չունի դիպլոմ, այլ` կորցրել է...

«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ