ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (AJA) ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (AJA) ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել են Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր խորհրդի միջազգային ընտրությունները: Գագիկ Գեւորգյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում: Իսկ գործադիր խորհրդի նոր անդամներն են՝ Սարգիս Նուրիանը (փոխնախագահ), Շանթ Հայթայանը (փոխնախագահ) եւ Րաֆֆի Մարուքյանը (գանձապահ): Այս առթիվ Գ. Գեւորգյանին շնորհավորել է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը` մասնավորապես նշելով. «Անչափ բարձ գնահատանքի է արժանի Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի գործունեությունը, որ, ստեղծման օրվանից ի վեր, իր առջեւ նպատակ է դրել համախմբելու ողջ աշխարհի հայ ոսկերիչների ներուժը, ինչպես նաեւ աջակցելու Հայրենիքում ոսկերչության զարգացման կարեւորագույն գործին: Հայկական ոսկերչության նմուշները միշտ էլ հիացմունք են առաջացրել թե՛ մեր եւ թե՛ օտարների աչքերում, եւ հպարտությամբ պետք է նշեմ, որ հայերի համար
հազարամյակների պատմություն ու ավանդույթներ ունեցող այս արհեստն ու արվեստը ձեզ նման տաղանդաշատ ու գործունյա հայորդիների շնորհիվ այսօր նույնպես զարգացում է ապրում եւ շարունակում իր ավանդույթները թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս` պահպանելով իր ուժեղագույն դիրքերը համաշխարհային ասպարեզում»
Հավելենք, որ Գագիկ Գեւորգյանը ՀՀ Նախագահի խորհրդականն է՝ ոսկերչկան ոլորտի զարգացման հարցերով: Նրա նախաձեռնությամբ Հայաստանն ընտրվել է որպես 2016 թվականին Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) ամենամյա միջազգային համաժողովի հյուրընկալող երկիր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
