Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակից հայտնում են,  որ ԱՄՆ-ից Րաֆֆու վերադարձից հետո "Ժառանգությունը" բաժանելու է իր քաղաքական ժառանգությունը, որից, սակայն, բան չի հասնի Կոզլեւիչի կարգավիճակում հայտնված Ստյոպա Սաֆարյանին:

ԲՅՈՒԼԵՏԵՆ

Ըստ ԱՄՆ դեսպանատան` Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է Ամերիկա` Հայաստանում հայտարարված հանրահավաքներին չմասնակցելու համար հարազատ պոլիկլինիկայից տեղեկանք բերելու:


% % %
ԳԵՆՆ Է ԽՈՍՈՒՄ

Ըստ գենոինժեներների` հետեւելով ԱԺ-ում Հրանտ Բագրատյանի վերջերս իրականացրած թուրքապաշտպան գործունեությանը, եկել են եզրահանգման, որ նա կարող է լինել հայտնի թուրքահպատակ Օստապ Իբրահիմովիչի հարազատ թոռներից:


% % %
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

ԼՏՊ-ի շուրջ ձեւավորված վերջին շրջանի դրսեւորումների գագաթնակետը կարելի է համարել թերեւս Սամվել Ֆարմանյանի` նրա համար կատարած փաստաբանական ծառայությունը ԱԺ-ում, որն ավելի շուտ նման էր ԼՏՊ-ի համաներման, ինչպես թուրքը կասեր` ֆերմանի` հռչակագրի:


% % %
ԻՆՉ ԷՐ, ԻՆՉ ԴԱՐՁԱՎ

Ըստ Կենտրոն համատիրության` կանանց միամսյակից առաջ հզոր ԲՀԿ-ն վերածվեց փողոցային կուսակցության:


ԴԵԳՐԱԴԱՑՈՒՄ
(ՀԱԿ-Ը ԼԻԲԵՐԱԼ ՉԷ,
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ-ն վերակազմավորվելով ՀԱԿ կուսակցության, լիբերալից վերածվեց լիբերաստի:


% % %
ԿԵՐՊԱՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Թատերական գործիչների միությունից հայտնում են, որ տիկնիկային թատրոնը "Կենտրոն" հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին հրավիրել է Գնդլիկ բոքոնիկի կերպարը մարմնավորելու համար:


% % %
ДОГНАТЬ И ПЕРЕГНАТЬ АРМЕНИЮ!

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի` ԵՏՄ-ից Հայաստանին չեն հրավիրել միասնական արժույթ ստեղծելու խորհրդակցությանը, քանի որ իրենց դրամական միավորը շատ անկայուն է, եւ նրանք դեռ պետք է հասնեն դրամի կայունության, որից հետո Հայաստանը կմիանա նրանց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ