Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՈՄԱՆՔ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ՀՈՒԶՎՈՒՄ, ՈՄԱՆՔ ԷԼ` ՏԽՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՈՄԱՆՔ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ՀՈՒԶՎՈՒՄ, ՈՄԱՆՔ ԷԼ` ՏԽՐՈՒԹՅՈՒՆԻՑ

"Արտավազդ-2015" թատերական ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին: Իսկ մրցանակաբաշխության օրն անփոփոխ է, այն ամեն տարի անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Թատերական մրցանակաբաշխության 13 անվանակարգերում անվանակարգված է գրեթե ողջ թատերական դաշտը` Երեւանի, մարզերի, ինչպես նաեւ Թբիլիսիի հայկական թատրոնի ներկայացուցիչները:
Ի դեպ, այս տարի բացի անվանակարգերում սահմանված "Արտավազդ" մրցանակներից` կլինի նաեւ Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակ` որը կշնորհվի տղամարդ դերակատարի:
Ինչեւէ, թատերական դաշտում միակ մրցանակաբաշխությունը յուրատեսակ աշխուժություն է բերում դաշտում, բացի այն, որ մրցանակաբաշխության օրը համընկնում Է մասնագիտական տոնի` Թատրոնի միջազգային օրվա հետ, նաեւ դրանից հետո ոմանք ուրախությունից են հուզվում` մրցանակ ստանալով, ոմանք էլ տխրությունից` մրցանակի չարժանանալով: Բայց, ինչպես թատերական ոլորտի ներկայացուցիչներն են մասնավոր զրույցների ժամանակ ասում, անկախ մրցանակ ստանալուց կամ չստանալուց` այն ամեն անգամ խթան է հանդիսանում նախ աշխատանքը գնահատվելու համար, ապա  տարվա ընթացքում աշխատելու` հաջորդ տարի մրցանակ ստանալու ակնկալիքով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ