Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԷԼ ՉԻ ԳՆՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԷԼ ՉԻ ԳՆՈՒՄ"

Նրա մուտքը հայկական շոու-բիզնես` եղավ սկանդալներով, որոնք էլ շարունակում են ուղեկցել այս երգչուհուն: Սակայն Եվա Ռիվասը մշտապես լինելով ուշադրության կենտրոնում, դա չի համարում PR-ի հետեւանք եւ հավաստիացնում է, որ այն իրեն չի խանգարում ապրել լիարժեք կյանքով: Բայց.
- Երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե աշխատանքը: Դա անբաժանելի մասնիկն է յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու:
- Հաճախ է խոսվում, որ Հայաստանում շոու-բիզնեսն անկում է ապրում, Դուք լավագույնս տեղյակ եք նաեւ ռուսական շոու-բիզնեսից: Եթե փորձենք համեմատել, ո՞ւր է գնում հայկական եւ ռուսական շոու-բիզնեսը:
- Հայկական շոու-բիզնեսը ոչ մի տեղ էլ չի գնում. հայկական շոու-բիզնեսը կանգնած է տեղում եւ ոչ առաջ է գնում, ոչ էլ հետ: Ռուսական շոու-բիզնեսը նույնկերպ կանգնած է, բայց շատ հագեցած կյանք ունի: Այնտեղ կան բազմաթիվ պրոֆեսիոնալ պրոդյուսերներ, արտիստներ եւ մեծ գումարներ, ինչը թույլ է տալիս թանկարժեք տեսահոլովակներ նկարահանել, կազմակերպել շքեղ շոուներ: Մի բան, որը մենք դեռեւս չենք կարող մեզ թույլ տալ: Պետք է լինեն հովանավորներ, որոնց շնորհիվ պրոդյուսերական դպրոցներ կբացվեն, որտեղ տաղանդավոր երիտասարդները պրոֆեսիոնալ ուսում կստանան: Հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ: Այդ հանգամանքը կարելի է օգտագործել մեր արտիստներին հայտնի դարձնելու համար:

Հ.Գ. Երգչուհու հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Զարուհի" ամսագրի մարտյան համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ