"ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ՄԱՐԴԻԿ ԵՆ"
Արխիվ 12-16ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ՄԱՐԴԻԿ ԵՆ"
Ինչպես հայտնի էª նախօրեին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել "Նուբարաշեն" ՔԿՀ-ի մոտ կատարված աղմկահարույց սպանության մեջ կասկածվող Ծգլ, Տլե, Գաստիկ մականուններով անձինք: Բոլորին հուզում է, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանցագործ աշխարհի ոչ անհայտ ներկայացուցիչներն ինքնակամ ներկայացան ոստիկանություն: Սակայն վերջիններիս ներկայանալն իրավապահներին, ըստ հայտնի քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻ, ամենեւին էլ չի նշանակում, որ եռակի սպանության գործը կարելի բացահայտված համարել, ավելին.
-Իրավապահներն այս պատմության հանգուցալուծման հետ ոչ մի կապ չեն կարող ունենալ, ոչ լավ, ոչ վատ: Ցանկության դեպքում էլ ոչ միայն հայ, այլեւ աշխարհի որեւէ իրավապահ համակարգ չի կարող վերջ դնել այսª կլանների միջեւ ընթացող պայքարին:
Իսկ թե ինչու են նրանք ինքնակամ ներկայացել, պարզ կլինի մեկ-երկու օրից: Ամենայն հավանականությամբª նրանք երեքն էլ մեղքը կվերցնեն իրենց վրա եւ այս գործը հանրության եւ իրավապահների համար կփակվի: Սակայն քրեական աշխարհին ծանոթ մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս գործն այսպես հեշտ փակվողներից չէ: Ընդհակառակըª այն դեռ երկար ժամանակ իր շարունակությունը կունենա: Բայց նաեւª քրեական աշխարհում Երրորդմասցի Լյովիկի սպանությունը որեւէ տրամաբանական հանգուցալուծում չի ստանա մինչեւ այն պահը, քանի դեռ Հայաստան չի ժամանել հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն, մինչդեռ գալով շատ բան կփոխի քրեական աշխարհում: Իսկ թե իրավապահներն ի՞նչ են անում, ո՞ւմ են ձերբակալում` դրանք զավեշտի դաշտից են, իրական քրեական աշխարհի հետ կապ չունեցող բաներ: Տեսեք, եթե նույնիսկ այդ երեք անձինք են կրակոցների հեղինակը, ապա նրանք պարզապես հրաման կատարողներ են, ոչ ավելին: Իսկ Լյովիկի սպանության իրական պատվիրատուները, հրահանգ տվողները, ուղղորդողները լրիվ ուրիշ մարդիկ են, ովքեր դեռեւս հայտնի չեն: Իրավապահներն արել են հնարավոր ամեն բանª իրենց պահովագրելու համար, սակայն սա շատ պարզունակ մեթոդ է` նման սպանությունը բացահայտելու համար:
- Պարոն Գալոյան, օրերս տեղեկություն տարածվեց, որ Գաստիկն անձամբ հանդիպել է Պզոյի հետ եւ տեղեկացրել, որ կապ չունի այդ սպանությունների հետ: Դուք նման տեղեկությո՞ւն ունեք:
- Համենայնդեպսª ես այդ խոսակցությունը հնարավոր համարում եմ, բայց` ոչ փաստ: Ամեն դեպքումª Արմեն Ղազարյանի խոսքը շատ կարեւոր է, նա շատ մեծ հեղնակություն է քրեական աշխարհում, եւ օրեցօր բոլորը սպասում են Պզոյի գալուն:
- Լավ, իսկ ըստ Ձեզ` ե՞րբ կավարտվեն այս, ինչպես Դուք ասացիք, կլանային պատերազմները:
- Կավարտվի միայն այն ժամանակ, երբ տնտեսական տարածքները կարողանան բաժանել միմյանց մեջ այնպես, որ բոլոր կողմերին հավասար հասնի կամ մեկը վերացնի մյուսին: Սակայն մեկը մյուսին վերացնելու հարցը մի քիչ անհավանական է, ուստի կավարտվի այն ժամանակ, երբ կկարողանան այս տնտեսական տարածքները իրար մեջ բաժանեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
