Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Որքան մոտենում է հանգստի սեզոնը, այնքան շատանում են տարբեր ծովափնյա երկրներում ամառային հանգիստն անցկացնելու վերաբերյալ "թեժ" ու "աննախադեպ" առաջարկները:  Բնականաբար, քաղաքացիները փորձում են գտնել հանգստի էժան ու որակյալ տարբերակ, իսկ տուրիստական գործակալությունները հաճախորդներ գրավելու համար հաճախ դիմում են որոշակի խորամանկությունների:
Այս թեմային, երեւի թե, չանդրադառնայինք, եթե մեր ձեռքերում  չհայտնվեր Հայաստանում գործող տուրիստական գործակալություններից մեկիª "Մարաթուկի" գովազդային բուկլետըª հանգիստը Հունաստանում  անցկացնելու վերաբերյալ: Բուկլետն ինքնին թվաց կասկածելի, քանի որ առաջարկվում էին Երեւան-Կրետե ուղղությամբ տուրիստական ծառայություններ, բայց լուսանկարը, որը զետեղված է գովազդային առաջարկում, որեւէ առնչություն չունի Կրետեի հետ (իրականում, ինչքան հաջողվեց պարզել` լուսանկարում հունական Սանտորինի կղզին է): Եվ եթե չենք սխալվում, ապա դա կնշանակի սպառողին ակնառու մոլորեցում:
Պակաս տարօրինակ չէ նաեւ այն, որ ծառայության համար սահմանված է, մեղմ ասած, էժան գնացուցակ, ուստիեւ որոշեցինք այս առաջարկների ճշմարտացիությունը պարզելու նպատակով անցկացնել փոքրիկ լրագրողական հետաքննություն:
Մենք միջազգային հեռախոսահամարներով զանգահարեցինք տարբեր տուրիստական գործակալություններ, որտեղից մեզ միաբերան տեղեկացրին, թե էժան տուրերն արդեն սպառվել են: Ու դրանից հետո ստիպված էինք գործ ունենալ տուրիստական գործակալությունների օպերատորների լեզվի ճկունության հետ. կաշվից դուրս էին գալիս, փորձելով համոզել, որ ուշացել ենք եւ էժան հյուրանոցներում տեղեր չկան, կամ էլª չարժի նման հյուրանոց ընտրել. թանկից էժանը չկա: Եվ եթե մեր նպատակն իրականում ինչ-որ տեղ մեկնելը լիներ, թերեւսª վերջում կհամոզեին վերցնել շատ ավելի թանկ փաթեթներ:
Բայց չէ՞ որ իրականում տուրիստական գործակալություններ զանգահարում են հենց նրանք, ովքեր հանգստանալու միտք ունեն: Դե նման ճկուն լեզվից հետո նրանցից քանի՞սն են ստիպված լինում գերթանկ փաթեթները վերցնել: Մինչդեռ նման դեպքերը, որքան էլ ցավալի է` հաճախ են հանդիպում: Ուստիեւª ամենակարեւոր հարցն այն է, թե որքանով են բարոյականության ու օրենքի շրջանակներում գործում այն տուրիստական գործակալությունները, որոնք գրպանելով քաղաքացիների ողջ տարվա խնայողություններըª անորակ կամ չարդարացված բարձր  գնով հանգիստ են առաջարկում:
Ինչ վերաբերում է "Մարաթուկին", ապա իրավիճակին ծանոթ փորձագետները փաստում են, որ սույն տուրիստական ընկերությունն իրոք տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երեւան-Հունաստանի Կրետե կղզի եւ հակառակ ուղղությամբ: Եվ քանի որ հայ զբոսաշրջիկները  սկսել են շատ մեկնել Հունաստանի Կրետե կղզի, այդ պատճառով այս չվերթները դարձել են շատ շահավետ` ընկերության համար: "Մարաթուկն" էլ, ըստ նույն աղբյուրների, փորձում է ամեն կերպ պահպանել մենաշնորհային այդ դիրքը, որպեսզի այլ տուրիստական ընկերություններ չմտնեն այս ոլորտ: Եվ այնքան համառորեն, որ դա արդեն նմանվում է այլ ընկերությունների համար մուտքի խոչընդոտներ ստեղծելու, այսինքնª հակամրցակցային գործողության:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ