Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ"

Արխիվ 12-16

"ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ"


Չնայած հայտարարված զինադադարին` Ուկրաինայի տարածքում շարունակվում են կրակոցները: Իսկ դա նշանակում է, որ պատերազմական գոտում մարդիկ ու մասնավորապեսª հայերը շարունակում են ապրել  ոչ միայն կյանքի համար վտանգավոր, այլ նաեւ սոցիալապես ծանրագույն պայմաններում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց այս պահին Մարիոպոլ համայնքում գտնվող Ուկրաինայի "Հայերի միության" Դոնեցկի շրջանի փոխնախագահ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԸ:

"ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄª ԴՈՆԵՑԿԻ
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ"


-Կներկայացնե՞ք այսօր Ուկրաինայի արեւելյան շրջանում մնացած հայերի վիճակը, եւ առհասարակ, ինչպիսի՞ իրադրություն է այնտեղ:
- Հիմա հարաբերական հանգիստ է` կրակոցներ կան իհարկե, բայց լայնամասշտաբ գործողություններ չկան:
Ինչ վերաբերում է տեղի հայերին, ապա պետք է ասեմ, որ բավական մեծ թվով հայեր` մի մասը ժամանակավորապես, մի մասըª մշտապես արդեն հեռացել են: Իսկ նրանք, ովքեր մնացել են, կարելի է ասել, որ համայնքային կյանքը մի կերպ փորձում են շարունակել: Բայց գործնականումª Դոնեցկի հայ համայնքը չի գործում: Վերջին կառույցը մնացել էր եկեղեցին, բայց հիմա եկեղեցիներն էլ` մեկը գործող, մյուսը` կիսակառույց, մատնվել են պարապության, չեն գործում: Այս պահին, լավ թե վատ, գործում է Կոնստանինովկայի հայ համայնքը, սակայն դպրոցը, չնայած նորմալ վիճակում է, բայց իր գործունեությունը դադարեցրել է` աշակերտների պակասի պատճառով: Դրամատովսկու համայնքը նույնպես գործում է, բայց էլի դպրոցը չի աշխատում: Դոնեցկի տարածաշրջանի բոլոր համայնքներից ամենաակտիվ գործունեությունը ծավալում է Մարիոպոլի հայ համայնքը, քանի որ այն պատերազմական ակտիվ գործողություններից դուրս մնաց: Վերջին ժողովի ընթացքում մենք կարողացանք հասնել նրան, որ Դոնեցկի հայերի բոլոր փաստաթղթային ձեւակերպումները պարզեցվեցին: Այսինքնª Հայաստանի դեսպանատունը` Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ, խոստացավ եւ որոշեց, որ բոլոր դիմումները ¥այսինքնª վերադարձի վկայականներ, անձնագրերի վերականգնում եւ այլն¤ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններից անվճար մուտքագրվեն:
Իսկ ընդհանուր առմամբ, ներկայումս շատ ծանր է տեղի հայերի սոցիալական վիճակը: Նրանք, ովքեր ստիպված մնացել են, չունեն ֆինանսական հնարավորություններ այլ տեղ տեղափոխվելու եւ ապրելու: Կամ էլ հիմնականում նրանք են մնացել, ովքեր չեն ուզում լքել իրենց տունը, ունեցվածքը եւ հեռանալ: Ոչ մի լավ բան համենայնդեպս ասել չեմ կարող` վիճակը այստեղ քաոսային է եւ անկայուն: Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ նույնիսկ այս պայմաններում բավական ակտիվ պատրաստվում ենք ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին: Լինելու են մի շարք միջոցառումներ: Նախª տեղական մակարդակով, քաղխորհուրդներում Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու որոշումներ կկայացվեն, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանք կա: Որոշել ենք նաեւ, որ մինչեւ ապրիլի 24-ը եւ դրանից հետո պետք է բոլոր աշխատանքները տարվեն այն ուղղությամբ, որ Ուկրաինայի Ռադան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտի: Չնայած ոչ ոք այսօր վստահ չէ, որ դա կլինի, բայց ամեն դեպքում մենք սկսում են նմանատիպ գործողություններ, որպեսզի հետագայում բերենք տրամաբանական ավարտին: Չնայած հասկանում ենք, որ այսօր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ունի իր խնդիրները, եւ այդ առումով չի ցանկանա եւս մեկ ուղղությամբ բարդացնել իր իրավիճակը: Փոխարենըª գրեթե համոզված ենք, որ քաղաքների մակարդակով հնարավոր է, որ ճանաչվի Ցեղասպանությունը, որովհետեւ հայերն այստեղ` տեղական մակարդակներում մեծ հեղինակություն եւ կշիռ ունեն: Ամեն դեպքում` չնայած տեղի իրավիճակին, Ուկրաինայի հայերը հետ չեն ուզում մնալ այս օրերին ամբողջ աշխարհում տարվող գործընթացներից, որոնց նպատակը մեկն է` ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
- Ունե՞ք մոտավոր տվյալներ, թե կոնկրետ այս պահի դրությամբ որքան հայ է մնացել Ուկրաինայում:
-  Ոչ ոք չի կարող այս պահի դրությամբ նման տվյալներ տալ: Դոնբասի տարածքում` Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, ոչ պատշոնական տվյալներով ութսուն հազար հայ համայնք ունեինք, բայց այսօրվա դրությամբ դրանց զգալի մասը արտագաղթել է: Մի մասը տեղափոխվել է Ուկրաինայի արեւմտյան հատվածները, իսկ մյուս մասը արտագաղթել է ՌԴ եւ ՀՀ:

"ՄԻՆՍԿԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԽԱԽՏՎՈՒՄ Է"


-Պարոն Մակարյան, Հայաստան արտագաղթած հայերը մեզ հետ զրույցներում, անդրադառնալով այս օրերին Ուկրաինայում տիրող իրավիճակին, մասնավորապես նշում են, որ այսօր այդտեղ բառի բուն իմաստով "բեսպրեդել" է: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
- Այսպես պատասխանեմ, այս պահի դրությամբ փաստը մնում է այն, որ թե՛ պաշտոնական տվյալներով եւ թե՛ դիտորդներն են ֆիքսում, որ միանշանակ Մինսկի համաժողովի որոշումը երկկողմանի խախտվում է, որովհետեւ կրակոցները շարունակվում են: Իսկ այն տարածքներում, որոնք չեզոք գոտում են, շատ հնարավոր է` ե՛ւ թալան լինի, ե՛ւ շատ ու շատ այլ բաներ, որոնք վերահսկելի չեն: Մենք ֆիզիկապես  չենք կարողանում մոտենալ այդ տարածքներին:
- Իսկ նման պայմաններում որտեղի՞ց են հիմնականում հայերը աջակցություն ստանում: Տեղի իշխանություններն ուշադրություն դարձնո՞ւմ են հայերի խնդիրներին:
- Ուկրաինայում "Հայերի միությունը" միակ կառույցն է, որն այսօր միավորում է բոլոր տեղական հայկական համայնքներին: Եվ այս պատերազմական իրավիճակում եւս կազմակերպված ձեւով հնարավորինս օգնություն է ցուցաբերում հայերին: Ճիշտ է, մենք այսօր չունենք կոնկրետ թվեր, թե որքան հայ է մնացել այստեղ, բայց միություն դիմած ցանկացած հայ օժանդակություն է ստանում: Հայերն այստեղ միակ ազգային փոքրամասնություն են, որը կարողացավ երկու մասի կիսված Ուկրաինայում մենթալիտետ պահել, ապաքաղաքականացված չլինել, եւ դրանով իսկ բարձրացրեց իր իմիջը երկու մասերում էլ. դա հստակ է:
- Ի՞նչ եք կարծում, ե՞րբ եւ ինչպե՞ս կավարտվի այս պատերազմը, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր հայերը կրկին կարողանան վերադառնալ իրենց թողած տները:
- Եթե Ուկրաինայում չկրկնվի Սիրիայի սցենարը, ապա ինձ թվում է, իհարկե կվերադառնան, որովհետեւ տեղի հայերը բավականին ունեցվածք, տներ թողել-հեռացել են այն հույսով, որ մի օր անպայման վերադառնալու են: Ամեն դեպքում այս պատերազմի ելքը կախված է քաղաքական որոշումներից, եթե որոշում կայացվեց, որ խաղաղություն լինի, ապա գոնե մի մասը, կարծում եմ, կվերադառնա:
Ամեն դեպքումª ցանկանում եմ դիմել ՀՀ իշխանություններին, որպեսզի իրենց ուշադրությունն ավելի մեծացնեն ուկրաինահայության նկատմամբ, քանի որ ուշադրության պակաս այստեղ զգում ենք: Եթե նույնիսկ ինչ-որ օգնություններ այդտեղից ուղարկվում են տեղի հայերին, դա կազմակերպվում է ոչ թե կառավարության եւ պետության կողմից, այլ` անհատների: Ամեն դեպքում թող Հայաստանում չմոռանան, որ Ուկրաինայի հայկական համայնքը Ֆրանսիայի հայկական համայնքից քանակով չի տարբերվում, եւ մենք միշտ մասնակցել ենք բոլոր համազգային պրոցեսներին:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ