Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ուղիղ 8 տարի առաջ այսօրը ընդամենը 56 տարեկանում մահացավ երջանկահիշատակ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Ի դեպ, զարմանալի պահեր շատ կային նրա վարչապետության 7 տարիների ընթացքում: Ամեն տարի մի քանի անգամ լուրեր էին տարածվում, որ նրա պաշտոնավարումը "էսօր-էգուց" կավարտվի, բայց փաստորեն նա ցույց տվեց ճկուն եւ լայնախոհ գործչի այնպիսի հատկություններ, որ օրվա քաղաքական կոնյուկտուրան գործնականում անզոր էր: Մեկ ուրիշ զարմանալի պահ` նա եզակի էր նրանով, որ հասարակ քաղաքացիներից նրա մասին գրեթե երբեք չէիր լսի թթու խոսք, ու նաեւ այն վարչապետն էր, ով ամենաքիչը քննադատվել է ընդդիմության կողմից: Ինչեւէ, երեւի թե ժամանակի ընթացքում նրա գործունեության կոնկրետ օրինակները նաեւ քաղաքագիտության դասագրքերի մեջ կընդգրկվեն:
Մեզ անզարմանք չթողեց ընդդիմություն դարձած ԲՀԿ-ն: Ըստ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ. "Բարգավաճ Հայաստանում" վերաիմաստավորման փուլ է` շարունակում ենք մեր ներքին քաղաքական քննարկումները, բյուրեղանում ենք, վերաարժեւորում ենք մեր անցած ճանապարհը: Սա անընդհատ գործընթաց է": Դե ինչ, զարմանալիորեն մինչեւ հիմա ԲՀԿ-ն "տրանսֆորմացվում էր", հիմա էլ հանկարծ որոշեց "բյուրեղանալ": Հետաքրքիր է, ինչպե՞ս է մտադիր այդ կուսակցությունը կյանքի կոչել "բյուրեղանալու" գործընթացը` դա կապ ունի՞ երբեմնի ամբողջ հզորությամբ աշխատող բյուրեղապակու հետ, կամ շշալցված "Բյուրեղ" ջրի հետ: Ախր, նույնիսկ "Շշի Մելո" մականունը կրող պատգամավորը հիմա իրենց հետ չի, որպեսզի բյուրեղ արտադրող վառարանը քոքի...
Իսկ ընդդիմադիր ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, պարզվում է, զարմանալիորեն ապրում է երազանքներով. "Իշխանափոխությունը մնում է օրակարգում: Մենք գիտենք մեր անելիքները, մենք պատրաստվում ենք ընտրությունների... Չկա այդպիսի մի գյուղ, որտեղ մենք մեր համակիրները չունենանք... Մենք չենք ուզում առայժմ մեր ռեսուրսները հարվածի տակ դնել: Օրինակ` 2004թ. ապրիլին կալանավորվել էր 460 մարդ, որից 420-ը եղել է մեր կուսակցականը, նույնը` 2008-ին, այն ժամանակ 50 տոկոսը մեր կուսակցության անդամ են եղել": Զարմանալի է, այդ ի՞նչ "ռեսուրսների" մասին է խոսքը, որոնք իբր կարող են հայտնվել "հարվածի տակ": Չլինի՞ Արամ Զավենիչը "Ֆեյսբուքում" արարել է բազմաթիվ վիրտուալ կուսակցականներ "Հանրապետություն" կուսակցության համար, թե՞ հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն իր "կիբերզինվորներին" նվիրել է Զավենիչին:
Ադրբեջանական կողմին հանձնված զինծառայողի ադրբեջանական տեսագրությունները լրատվական դաշտում այնքան են տարածվել, որ էլ դու սուս: Զարմանալով հանդերձ` մնում է միայն մեջբերել ԵԿՄ անդամ, երիտասարդ բլոգեր ՄԱՆՎԵԼ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ մեկնաբանությունը. "Ոչխար ազերները մեզ էշի տեղ են դրել: Ու շատ ճիշտ են անում: Էրեկ մենք ինքներս վերցրինք ու թշնամու բեմադրած պրոպագանդան տարածեցինք հայկական մեդիադաշտում: Մենք` մեր կոտրած ձեռքով, հարգելի լրագրող գործընկերներ: Չգիտեմ, ձեզանից ով կհիշի, բայց օրինակ, երկու տարի առաջ ոչ ոք ադրբեջանական կայքերի նյութերը Հայաստանում չէր արտատպում: Սկի իրանց կայքերի անունները չէինք նշում: Իսկ երեկ վերցրինք ու դրանց տխրահռչակ վիդեոն հիթ դարձրինք հայկական կայքերում: Նենց, որ ազիկները հանգիստ կարող էին իրար շնորհավորել, մեդալներ բաժանել ու ուրախանալ մեզ նման ձեւով օգտագործելու համար": Դրան մնում է ավելացնել հռետորական հարցադրում` տեսանյութը տիրաժավորողների քանի՞ տոկոսն է հիմար, եւ քանի՞սը` սրիկա:
Ի դեպ, մեր բանակը մեկ անգամ եւս հաստատեց, որ շատ առողջ ձեւով է արձագանքում արդի մարտահրավերներին` նաեւ ոչ ռազմական ոլորտում: Այսպես, գենդերասեր եվրոպամոլ սկանդալային ակտիվիստուհի ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ աշխարհով մեկ սուգ է կապել. "Էս վերջերս մի հատ ծանոթի հանդիպեցի, որը ծառայությունից զորացրվել էր... հարց, փորձ, ո՞նց եք, ո՞նց չեք, բա հիմա` ինչ ես անում ու... խոսքի մեջ ասում ա` բանակում որ ուզում էին մեկին մահացու վիրավորանք հասցնեին, ասում էին գենդեՌ...": Դե ինչ, մնում է միայն համաձայնել մեր զինվորների հետ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ