Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ


ԱԺ հայտարարությունների ժամանակ, իր ելույթից առաջ, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  այն հոդվածին, որը լույս է տեսել մարտի 24-ին. "Նա շատ հետեւողական է իր հակահայկական քաղաքականության մեջ: 1990 թվականին, երբ ընդունվում էր Անկախության մասին հռչակագիրը, Տեր-Պետրոսյանը անում էր ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության ճանաչումը չմտնի որպես ՀՀ արտաքին քաղաքական հիմնասյուն":
Իսկ իր հայտարարությունում պատգամավորն անդրադարձել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի` կրիմինալ պարունակող դրվագներին: Նա ասել է.
– "Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան" հաստատության, կամ նույն ինքը` Սորոսի հիմնադրամի կայքում 2014-ին տրամադրված գրանտների ցուցակում հայտնաբերվել է 2 առավել քան տարօրինակ դրամաշնորհներ` 4000-ական դոլարի չափով: Առաջինը թվագրված է 2014թ. հոկտեմբերի 24-ով, տրված է "Նոր սերունդ" ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանին, եւ դրա նպատակն է` "օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես, գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` արդյո՞ք "Իրավունք" թերթի հրապարակման մեջ առկա է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ":
Երկրորդ նմանաբովանդակ  գրանտը թվագրված է հոկտեմբերի 27-ով, տրված է "ՓԻՆՔ Արմենիա" ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանին, եւ նպատակն է` "օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` ատելության խոսքի առկայության մասին` այն հրապարակման մեջ, որը պարունակում է "ազգի թշնամիների" ցուցակ…":
Փաստորեն հայտնի գլոբալիստ, նարնջագույն հեղափոխությունների հովանավոր Սորոսը, իր հիմնադրամի միջոցով փող է տալիս որոշ ՀԿ-ների` կոնկրետ լրատվամիջոցի` "Իրավունք" թերթի դատական հետապնդումն իրականացնելու համար: Այսինքն, սույն հիմնադրամը ֆինանսավորում է խոսքի եւ մամուլի ազատության հետապնդումները Հայաստանում, կոնկրետ թիրախավորելով մեկ լրատվամիջոց: Այդտեղ փաստորեն առկա է բացահայտ ֆինանսական միջամտություն` դատական գործերին: Կարելի է ենթադրել, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է ոչ միայն ազգային ավանդական արժեհամակարգի դեմ, այլեւ պայքարում է ընդդեմ հիմնարար ժողովրդավարական արժեքի` խոսքի եւ մամուլի ազատության:
Միաժամանակ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում, 22 պատգամավորներ տարածել են զրպարտչական բնույթի հայտարարություն` փորձելով ճնշում գործադրել իմ եւ "Իրավունք"  թերթի, ինչպես նաեւ Հայաստանի դատական համակարգի վրա: Այդ տոտալիտար դրսեւորմանը ես պատասխանեցի բաց նամակով, որտեղ անընդունելի համարեցի խոսքի եւ մամուլի ազատության դեմ նման դրսեւորումները: Արդյո՞ք այդ ամենում նույնպես չկա Սորոսի մատը:
Թերեւս այդ դրվագները հարկ է դարձնել դատախազության եւ պետական այլ լիազոր մարմինների հետազոտության առարկա: Սա պետք է լինի նաեւ մեր հասարակության համար ահազանգ, որ հայ ազգի արժեհամակարգի ու ինքնության դեմ ծավալվել է համակարգված եւ համատարած արշավ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ