ԼՏՊ-Ն "ՏԱԿԻՑ" ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵ՞Լ
Արխիվ 12-16ԼՏՊ-Ն "ՏԱԿԻՑ" ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԹՈՒՐՔԵՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵ՞Լ
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իր մոգոնած միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծով կոչ է անում նորից վերադառնալ տխրահռչակ հայ-թուրքական հաշտեցման թեմային եւ հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Բայց չէ՞ որ այդ արձանագրությունները տապալվեցին Ղարաբաղի հարցով թուրքերի առաջ քաշած նախապայմանների պատճառով: Այսինքնª ԼՏՊ-ն, առաջարկելով այդ արձանագրություններին վերադառնալ, նաեւ այն թաքուն մտքին է, որ Հայաստանը պետք է թուրքական նախապայմաննե՞րը կատարի...
Թե ինչքանով է խելքին մոտ Տեր-Պետրոսյանի առաջարկը, փորձեցինք ճշտել ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ:
-Գիտեք, հայ-թուրքական արձանագրությունները բանակցության արդյունք են: Դրանք հենց այնպես չեն ծնվում: Որպես բանակցությունների հետեւանք` դրանք արտացոլում են կողմերի համաձայնությունը, դիրքորոշումը: Հետագայում Թուրքիան առաջ քաշեց իր նախապայմանները, որոնք մեզ համար եղել են եւ կան անընդունելի մոտեցումներ, ձախողեց վավերացման գործընթացը ու չվավերացրեց դրանք իր խորհրդարանում: Տեղի ունեցան արձանագրությունների վերաբերյալ հայտնի մոտեցումները: Հայաստանը երբեք արձանագրությունների ոգուն հակառակ գործողություններ չի իրականացրել: Հավատարիմ լինելով արձանագրությունների ոգուն` արձանագրություններում ամրագրված խնդիրների շուրջ սկսել հարաբերությունների կարգավորում` հայ-թուրքական սահմանի բացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, բնականաբար, առաջին քայլերն են, որոնք կարող են հայ-թուրքական հարաբերություններում որոշակի սկիզբ հանդիսանալ: Բայց Թուրքիան գնաց ձախողումների ճանապարհով` փորձելով հարցը պայմանավորել այլ` երրորդ խնդիրներով, որը մեզ համար անընդունելի է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
