«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Արխիվ 12-16«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Սովորաբար առաջին հարվածը հենց թիկունքից է լինում եւ այս շրջանում, երբ Թուրքիան իր հակահայկական լայնամասշտաբ քարոզչամեքենան է գործի դրել, նրան աջակցելու է գալիս ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ ծեր կաղնի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արի ու տես, որ ԼՏՊ-ն չի կարողանում համակերպվել Համահայկական հռչակագրում արծարծված եզրույթների հետ ու սրտի ցավով նշում է, որ Հայաստանը Թուրքիայի առջեւ չպետք է պահանջ դնի` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվելու սեփական պատմությանը, քանի որ դա իրենց ներքին գործն է: Ավելին` ՀՀ առաջին նախագահը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չպետք է դնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Եվ այսպես` ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Համահայկական հռչակագրի, պարոն Տեր-Պետրոսյանն առանձնացրել է շուրջ 13 կետ ու իր մտքի «գոհարները» հրապարակել մամուլում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ.
– Ես Տեր-Պետրոսյանի ասածները բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանելու: Ուղղակի կասեմ, որ Համահայկական հռչակագիրը բացառիկ երեւույթ է մեր իրականության մեջ, քանի որ առաջին անգամ հաջողվեց այդպիսի կարեւոր հարցով հասնել համահայկական միասնության: Եվ ոչ մի ցանկություն նսեմացնելու այդ հռչակագիրը, ուղղակի չի կարող եւ չպետք է լինի:
– Ըստ Ձեզ, նման հայտարարություններով իր համար ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀՀ առաջին նախագահը:
– Չգիտեմ, ես նրա ասածները չեմ մեկնաբանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
