"ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ՆՄԱՆՎՈՂ ԲԱՆԵՐ ԷԻՆ ՆԿԱՏԵԼ ՄՈՏԸ"
Արխիվ 12-16"ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ՆՄԱՆՎՈՂ ԲԱՆԵՐ ԷԻՆ
ՆԿԱՏԵԼ ՄՈՏԸ"
Անցած կիրակի ԼՂՀ պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանըª զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում: Թե ինչը կարող էր նրա` հակառակորդի կողմ անցնելու պատճառ լինելª փորձեցինք պարզել Անդրանիկի ծնողներից, սակայն վերջիններս մեր բազմաթիվ զանգերն անպատասխան թողեցին: Իսկ ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց.
- Ծնողները շոկի մեջ են, երբեք չէին մտածի, որ իրենց մինուճար որդին կարող էր թշնամու մոտ հայտնվել: Անդրանիկը նորմալ, աշխույժ երիտասարդ էր, չենք հավատում, որ նա իր կամքով կարող էր նման քայլի գնալ: Ապրում են սոցիալապես անապահով ընտանիքում, ընտանիքի միակ տղա երեխան էր, ուներ իրենից մեծ քույր, ով ամուսնացած է: Ասում ենª վերջին շրջանում տարօրինակ, ավելի շուտª հոգեկան խանգարման նմանվող բաներ էին նկատել մոտը, բայց ուշադրություն չեն դարձրել: Դա էլ չգիտեմ` որքանով է ճիշտ, ասում ենª ծառայակիցներն են նման ցուցմունքներ տվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
