ՀՅԴ-Ի ԼՌՈՒԹՅԱՆ ՖԼԵՇՄՈԲԸ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ի ԼՌՈՒԹՅԱՆ ՖԼԵՇՄՈԲԸՔաղաքական կուլիսներում շարունակվում են լայնորեն քննարկվել, որ օր առաջ ՀՅԴ-ն խորհրդարանում քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի հետ, կկազմի կոալիցիա, ինչպես հին ու բարի ժամանակները: Սակայն այս մասին շարունակում են լռել ՀՅԴ-ական պատգամավորները, ավելին` երեկ ԱԺ-ում լրագրողների բոլոր ջանքերը գոնե վերոնշյալի մասին տեղեկությունը հերքելու կամ հաստատելու համար` որեւէ մեկնաբանություն նրանց կողմից չհնչեց: Ինչեւէ, պատմությունը կրկնվելու «բնավորություն» ունի, այն ժամանակ էլ, երբ լուսահոգի Վահան Հովհաննիսյանը պետք է Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվեր, այդ մասին լուրերը էլի համառորեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին ՀՅԴ-ականները: Այնպես որ, այս պահին ՀՅԴ-ի լռությունը կարող է կամ նախարարի պորտֆել, կամ էլ դեսպանի լիազորություններ ապահովել իրենց համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
