"ԿԼԻՆԻ ՀԱԿ, ՄԱԿ` ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ"
Արխիվ 12-16"Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ պարզեց` ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ինչպե՞ս է պատկերացնում այսուհետ: "Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, եթե կլինի համագործակցության եզր: Եթե կլինեն ընդհանուր խնդիրներ, կլինի ՀԱԿ, ՄԱԿ, իշխանություն թե ընդդիմություն` բացարձակ կապ չունի",- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ՀԱԿ-ի հետ համագործակցության ինչպիսի՞ ձեւաչափ է պատկերացնում ԲՀԿ պատգամավորը, եթե ՀԱԿ-ը չի հրաժարվել իշխանափոխության գաղափարից, Լ. Խաչատրյանն անորոշ պատասխանեց. "Կհամագործակցեն, կորոշենք` ինչի շուրջ ենք համագործակցելու: Դեռ կհանդիպենք, համագործակցելու եզրեր կգտնենք":
ԲՀԿ պատգամավորը դժվարացավ ասել` արդյո՞ք կվերականգնվի "եռյակի" ձեւաչափը, թե` ոչ: "Ես չգիտեմ` ինչ ձեւաչափ կվերականգնվի: Քննարկումների արդյունքները ցույց կտան",- եզրափակեց Խաչատրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
