«Ո՞ՆՑ ԵՆ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԲՈՒԺԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ՄՏԱԾ ՍԱՐՍԱՓԸ»
Արխիվ 12-16«Ո՞ՆՑ ԵՆ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԲՈՒԺԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ՄՏԱԾ
ՍԱՐՍԱՓԸ»
Երեկ Վայոց Ձորի Չիվա գյուղում գայլը հարձակվել էր սիբեխ հավաքող գյուղացիների վրա եւ վնասվածքներ հասցրել: Արդեն առաջին օգնությունը ցուցաբերվել էր, «բայց չգիտեմ, թե ոնց են կարողանալու բուԺել էդ մարդկանց միջի սարսափը: Բոլորը միայն վախեցած լաց են լինում, բայց ոչ այնքան վնասվածքներից, այլ գայլին այդքան մոտ տեսնելու վախից, ուշքի գալ չեն կարողանում, ահավոր սարսափի մեջ են»,- iravunk.com-ի մասին մեզ հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
