Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԽՈՍՔԻՆ ՉԻ՞ ՀԱՎԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԽՈՍՔԻՆ ՉԻ՞

ՀԱՎԱՏՈՒՄ

 

 

http://www.irakan.info/photogallery/201406300555510158493B-2F8E-4123-AE13-51E33D1EF14E_mw1024_n_s.jpgՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին, և պայմանագիրն էլ օրերս կհետաձգվի եւս երկու տարով։

Բնապահպանները, օրինակ, «Հանուն կայուն եւ մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը, մտահոգություն ունեն, որ այդ ուսումնասիրությունները կհանգեցնեն Սեւանում հորատանցք բացելուն, թեւ  էներգետիկայի ու բնապահպանության նախարարության ներկայացուցիչները վստահեցնում են` նման բան չի լինի:

«Իրավունքն» այսօր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին հարց ուղղեց վերոնշյալ խնդրի մասին: Պրն Գրիգորյանն ասաց, որ  շԿարինե Դանիելյանն ամեն ինչից տեղյակ է, եւ նա այլ բան ասել չի կարող, քանի որ մասնագիտորեն հիմնավորված է` Սեւանը ոչ մի խնդիր չի ունենա: «Այդ ուսումնասիրությունները  (նկատի ունի  նավթի  փնտրտուքը-խմբ.) արվելու են ոչ միայն Սեւանում, այլեւ Սյունիքում, Վայոց ձորի ուԳեղարքունիքի տարածաշրջաններում: Որեւէ  վտանգավոր բան մասնագիտական առումով դեռ չենք տեսնում եւ չի էլ լինի»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Բնապահպանների մտահոգություններն անհիմն են»:

Բնապահպանության նախարարին ցանկանում ենք հիշեցնել` տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներից  խոստումներ լսել ենք, բայց դրանց մեծ մասը նրանք դրժել են: Իսկ այն, որ նախարարն օգտագործում է «դեռ վտանգ» չկա արտահայտությունը,  կարելի է ենթադրել` Սեւանին, այնուամենայնիվ, վտանգ սպառնում է:

Ինչ վերաբերում է  բնապահպանների մտահոգությունն անտեղի համարելուն եւ պաշտոնյաների խոսքին հավատալուն, մեջբերենք Կարինե Դանիելյանի հակադարձումը. «Ասում եք՝ օրենքը մեզ չի թույլ տալիս, օրենքը թո՞ւյլ է տալիս, որ Արաքսի գետաբերանից այնքան ավազ հանենք, որ Արաքսը գա դեպի Հայաստան, և մենք տարածք նվիրենք Թուրքիային: Ո՛չ: Բայց պարզվում է՝ տարիներ ի վեր դա անում ենք: … Օրենքը թույլ չի տալիս նաև Սեւանում բացասական բալանս, բայց այն հիմա կա»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ